Լի Ջեֆրին իր կարիերան սկսել է որպես սպորտային լուսանկարիչ` Մանչեսթերում ֆուտբոլային գեղեցիկ լուսանկարներ անելով:
Ավելի ուշ լուսանկարիչը պատահականորեն հանդիպում է Լոնդոնի փողոցներում ապրող մի անտուն կնոջ, ով ամբողջությամբ փոխում է Ջեֆրիի կյանքը: Այս հանդիպումից ի վեր նա իրեն նվիրել է անտունների տպավորիչ ու խորը դիմանկարներ ստեղծելուն:
Նա լուսանկարում է միայն սև ու սպիտակ դիմանկարներ ու արդեն ավելի քան 135 լուսանկար է տեղադրել Flickr-ի իր էջում: Լուսանկարների մեծ մասը խոշոր պլանով դիմանկարներ են, որոնց մեջ կարելի է տեսնել կնճիռների, դիմագծերի անհավանական մանրամասներ, ինչպես նաև մարդկանց հայացքներ, որոնցում արտացոլված են նրանց կյանքի ողջ պատմությունը:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
Ջեֆրին պատմել է, որ երբ նա Լոնդոնում հանդիպեց քնապայուսակում պառկած անտուն աղջկան, առանց հարցնելու լուսանկարեց նրան: Լուսանկարիչը գիտեր, որ այդ երիտասարդ աղջիկը նկատել էր նրան, սակայն ուղղակի հեռացավ այդտեղից: Այնուհետև նա պատմում է թե ինչ-որ բան ստիպեց նրան հետ գնալ ու այդ լուսանկարը քննարկել նրա հետ: Այդ դեպքից հետո հետո Ջեֆրիի ընկալումը անտուն մարդկանց նկատմամբ ամբողջովին փոխվել է:
Նրա լուսանկարներում կարելի է տեսնել եվրոպական տարբեր բնակավայրերում ու ԱՄՆ-ում լուսանկարչին հանդիպած անտուններին: Ջեֆրին նշում է, որ յուրաքանչյուր անտունի նրանց լուսանկարելու թույլատվություն խնդրելուց առաջ միշտ փորձում նախ ծանոթանալ ու ճանաչել նրանց:



