Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովում քննարկման է դրվել գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Հանրապետական» և «Օրինաց երկիր» խմբակցությունների առաջարկը: Հիմնական զեկուցող, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն ընդգծեց, թե գազային հարցերի ուսումնասիրության խնդիրը արդիական դարձավ հատկապես դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրերից հետո, երբ բազմաթիվ հարցեր ծագեցին:
ՀՀԿ-ական պատգամավորը պարզաբանեց, թե ինչով էր պայմանավորված այն, որ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց ոչ իշխանական չորս ուժերի՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը։
«Ոչ նրանով, որ այդ հարցերը արդիական չեն, ամենևին, բայց գաղտնիք չէ, որ այդ հարցերը ունենում են նաև քաղաքական ենթատեքստ ու անհրաժեշտ է, որ լինի հավասարակշռված մոտեցում, որ քննարկվի հարցը իբրև խնդիր՝ գոյություն ունեցող խնդիր, ոչ թե քաղաքական շահարկումների առարկա»,– ասաց նա:
«Համաձայնելով բովանդակային խնդիրների հետ՝ մենք մերժել ենք մոտեցման ձևերը և առաջարկում ենք ավելի հավասարակշռված, պատասխանատու մոտեցում, բացի այդ, կարծում ենք՝ այն հարցերը, որ ներկայացվել էին, ծայրահեղ նեղ էին, պետք էր անդրադառնալ շատ ավելի լայն հարցերի շրջանակի, որ նույնպես հանդիսանում են այսօր լայնորեն քննարկվող հարցեր»,- ասաց նա»,– ընդգծեց նա:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հանձնաժողովի ուսումնասիրման առարկա կդառնա բնական գազի ջերմատվությունը, հարց, որ գրեթե միշտ քննարկվում է, հաշվիչների ստուգման գործընթացը, կորուստների հիմնավորվածությունը, սպառողների իրավունքների պաշտպանությանը, որոնք կարող են ընդգրկվել օրակարգում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



