Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսինս անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ասաց որ նման հեղափոխություն կլինի նաև Հայաստանում, սակայն՝ ավել լավ կազմակերպված։

Նրա խոսքով՝ երբ Ուկրաինան կունենա հանրության կողմից ընդունված նոր Սահմանադրության, այդ ժամանակ էլ ամեն ինչ կընկնի իր տեղը:

«Այն արյունը, որը թափվել է հեղափոխության ընթացքում, զգոնացնելու է քաղաքական կուսակրոնություններին»,- ասաց Անդրիաս Ղուկասյանն, ընդգծելով, որ փաստ է այն, որ Ուկրաինայում տեղի է ունեցել հեղափոխություն, որի կենտրոնում քաղաքացիական շարժումն էր:

«Սա նոր որակ է սովետական տարածքում և նոր պրոցես է: Հայաստանը հաջորդ կետն է լինելու, երբ ժողովուրդը դուրս է գալու՝ վերացնելու քրեաօլիգարխիկ համակարգը»,- նշեց քաղաքագետը, ապա համեմատություններ անցկացնելով Հայաստանի և Ուկրաինայի քրեաօլիգարխիկ համակարգերի միջև,ասաց, թե այն խմբերը, որոնք կան Հայաստանում և պահում են իշխանությունը, շատ ավելի վտանգավոր քայլերի են ընդունակ, և հեղափոխական ուժերը պետք է դա նկատի ունենալ:

«Հայաստանում հեղափոխությունը լինելու է ավելի գիտակցված և ավելի պատրաստված»,-նկատեց Անդրիաս Ղուկասյանը:

Քաղաքագետի գնահատմամբ՝ Հայաստանում այսօր էլ խորհրդարանական կուսակցությունների նկատմամբ վստահություն չկա, իսկ Հանրապետական կուսակցության հեգնանքը տեղի ունեցող իրադարձություններին ավելի է սրում իրավիճակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել