Panorama.am-ը գրում է.
ԼՂ բանակցային գործընթացում այս պահին որևէ միտում` բացասական կամ դրական, չի նկատվում: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը:
Նա ասել է, որ Ադրբեջանը չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը ԼՂ հարցում և հավատարիմ է մնում դրան:
«Բանակցային գործընթացը, որն ընթանում է առանձին հանդիպումների միջոցով, դեռևս որևէ արդյունք չի տալիս»,- նշել է նա` ասելով, որ Հայաստանը անելանելի իրավիճակում և ստիպված է լինելու փոխել իր դիրքորոշումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/politics/2014/02/24/k-ajemyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



