Ոչինչ չի կարող կանգնել եղանակի առաջ, որը կարող է խժռել իր առջև հայտնված ամեն ինչ: Քամին, տեղումները, արևը, ջերմաստիճանի փոփոխությունները, ամպերը. բոլոր այս երևույթները մտնում են եղանակ կոչված երևույթի մեջ, որը մթնոլորտի կարգավիճակ է: Ժամանակի ընթացքում գիտնականներն ավելի լավ են սկսել հասկանալ, թե ինչ է եղանակը և ինչու են առաջանում եղանակային որոշ երևույթներ: Սակայն, մինչև գիտությունը կձևավորեր եղանակի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները, անտիկ մշակույթներում առասպելներ են պատմել՝ այս երևույթները բացատրելու համար: Ստորև կներկայացնենք ամենախելահեղ եղանակային երևույթներն և դրանք բացատրող ու մեկնաբանող առասպելները:
➊ Տորնադոներ

Ամպրոպը, թերևս, ամենախելահեղ եղանակային երևույթներից մեկն է, որի մեջ ներառվում են նաև տորնադոները: Այս մահացու պտտահողմերը առաջանում են, երբ տարբեր արագությամբ ու բարձրությամբ փչող քամուց ուղղահայաց պտտվող օդի սյուն է ձևավորվում: Ի վերջո, օդային այդ սյունը բռնկվում է ամպրոպային հսկայական ամպի կողմից, որտեղ պտույտը ավելի է սեղմվում ու արագանում՝ առաջացնելով ձագարաձև պտտվող ամպ, որը հեշտությամբ կարելի է նկատել երկնքում:
1800-ականներին շատերը կարծում էին, որ տորնադոների ձագարների միջին հատվածում առաջացած վակուումը կործանիչ իրադարձության պատճառ է: Այս վակուումներից տան պայթյունը կանխելու համար մարդիկ բացում էին իրենց տան բոլոր պատուհանները, որպեսզի հավասարեցնեին տան օդի ճնշումները: Բնականաբար, նրանց այս ծրագրերն ամենևին էլ չէի աշխատում:
➋ Ծիածան
Չնայած ծիածաններն իրականում ամենևին էլ սարսափելի չեն ու, թերևս, միակ այդպիսին ներկայացված այս ցանկում, այնուամնայնիվ, սրանք բավականաչափ արտառոց երևույթներ են: Այսօր մենք արդեն գիտենք, որ ծիածանը օպտիկական երևույթ է, որն առաջանում է օդում կաթիլների մեջ արևային լույսի արտացոլանքի պատճառով: Դարեր առաջ մարդիկ մտածում էին, որ ծիածանները աստվածների ու աստվածուհիների ձեռքի գործ էին:
Թերևս զարմանալի չէ, որ ծիածանների մասին անդրադարձ կա բոլոր մշակույթների պատմություններում: Նորվեգական առասպելաբանության մեջ ծիածանները նշվում են որպես դրախտ տանող կամուրջ, որով կարող էին քայլել միայն շատ քչերը: Այդ ժամանակ դա ներառում էր արքայական ընտանիքների անդամներին ու մարտիկներին: Ժամանակակից քրիստոնյաները հավատացած են, որ ծիածանը Աստծո խոստման նշանն է:
Անտիկ ավստրալիական բնիկները կարծում էին, որ ծիածանը հենց ինքը արարիչն է, ով ստեղծել է մարդկանց: Չնայած տարբեր ցեղերում պատմությունները տարբեր են, բայց նրանց պատմությունները երբեմն ունեին որոշակի ընդհանրություններ, ինչպես օրինակ այն, որ ծիածանները չարակամ սողուններ են, որ ապրում են ցամաքում ու երկնքում:
➌ Բևեռային հողմապտույտ

Միացյալ Նահանգներում ու աշխարհի տարբեր ծայրերում բևեռային հողմապտույտ տերմինը վերջերս հեռուստատեսությամբ շատ ավելի հաճախ կարելի է լսել, քան երբևէ: Բևեռային հողմապտույտը հսկայական սառը, շրջապտույտ կատարող օդ է, որը ծագում է Հյուսիսային բևեռից: Երբ այս օդի շերտը անցնում է հարավային մասով` հասնելով Հյուսիասային Ամերիկա և այլ տեղանքներ, օդի ջերմաստիճանն այստեղ կտրուկ իջնում է:
Բազմաթիվ մշակույթներում դիցաբանության մեջ կան աստվածներ, որ խորհրդանշում են հենց ձմեռն ու սառնամանիքը, որը ծանր ժամանակներ է բերում որսորդների ու հավաքչությամբ զբաղվողների համար: Ասում են, թե հյուսիսափայլը Բորեասի` հունական դիցաբանության մեջ ձմռան ու հյուսիսային քամու աստծու ձեռքի գործն է: Առասպելաբանական ձմեռային այլ արարածներ են նաև Յեթին, Ախլութը և Ջոտնարը` նորվեգական առասպելաբանության մեջ սառնամանիքի հսկաներ:
Բևեռային հողմապտույտը արդեն հասցրել է դառնալ բազմաթիվ խնդիրների պատճառ՝ այդ թվում էլեկտրականության խափանումների, վտանգավոր ջերմաստիճանների ու ջրհեղեղի հավանականությունների, սառնամանիքի ու ցրտահարությունների, ինչպես նաև անհավանական բնական երևույթների` այդ թվում նաև Նիագարա ջրվեժի մասնակի սառցակալումը: Որպեսզի հասկանաք, թե որքան ցածր է իջնում ջերմաստիճանը, դիտեք ստորև ներկայացված տեսանյութը:
➍ Կայծակ

Ամպրոպի ամպերը էլեկտրականորեն լիցքավորված են: Դրանց վերին հատվածներում կուտակվում են դրական լիցքերը, իսկ դրա ներքևի հատվածում բացասական լիցքերը: Ամպերից դուրս գտնվող դրական լիցքերը հավաքվում են դրանցում բացասական լիցքերի հետ, որոնց բախումից էլ կազմավորվում են կայծակները:
Ամբողջ աշխարհի տարածքում ամեն օր կայծակի 8 միլիոն հարված է տեղի ունենում: Սրա այսքան հաճախակի տեղի ունենալը, թերևս, բացատրում է այն հանգամանքը, թե որքան հաճախ են կայծակի մասին պատմությունները հայտնվում առասպելաբանության մեջ: Կայծակներն ու ամպրոպը խիստ կապակցված էին աստվածների բարկության հետ: Դարեր շարունակ կայծակը խորհրդանշել է բացասականության, պատերազմի, ինչպես նաև որպես աստվածների զենք: Ամենահայտնի պատմությունը, երևի թե, հունական Զևս աստծո ձեռքի կայծակներն էին, որոնցով նա հարվածում էր այն մահկանացուներին, ովքեր բարկացնում էին իրեն:



