Արմեն Ռուստամյանը պարզաբանում է, թե ինչու չաթլախ ասաց նախարարինSlaq.am-ը գրում է.

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու րոպեներ առաջ Աժ ամբիոնից դիմելով ՀՀ արդարադատության նախարարին օրինակ բերեց և ասաց, որ չնեղանա.« Օրինակի համար ղալաթ ես անում չաթլախ»:

«Չաթլախ բառը թուրքերեն է, տաճկերեն ավելի շատ, նշանակում է ճաք տված: Կա իհարկե այլ բացատրություններ, բայց Մալխասյանց բացատրական բառարանը կարող եք բացել Ստեփան Մալխասյանց բացատրական բառարան և այնտեղ հայտնաբերել, որ չաթլախ բառը նշանակում է ճաք տված»,- ժպիտով բացատրեց ԱԺ պատգամավորն ու հավելեց, որ իրենք էլ նախարարին են հորդորում լավ իմաստով առաջնորդվեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադառնալով ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը, այն է կառավարությանն անվստահություն հայտնել` ասել էր, թե խալաթ են արել ոչ իշխանական ուժերը:

Այսօր էլ արդեն Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ նիստի մեկնարկին հակադարձեց նախարարին ասելով.«Օրինակի համար` ղալաթ ես անում, չաթլախ»,- ու հորդորել է նախարարին չնեղանալ, քանի որ այս բառը բացատրական բառարանում ոչ մի վիրավորական տարր չի պարունակում:

«Ճշտն ասաց դա իմ ոճը չի»,- ասաց Արմեն Ռուստամյանն ի պատասխան լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե պատգամավորի կեցվածքում առաջին անգամ է նման դրսևորում նկատվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել