Armnewstv.am-ը գրում է.
Հենց մութն ընկնելու հետ ու ծովային քամու ուղեկցությամբ Սոչիում ավարտվում են ձմեռային օլիմպիական խաղերը: Բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեին ու նախօրոք կարողացել էին տոմս գնել շտապեցին օլիմպիական մարզադաշտ մասնակցելու պատմության մեջ ամենաթանկ օլիմպիական խաղերի փակման արարողությանը:
22-րդ օլիմպիական խաղերին մասնակցող hայաստանցի 4 մարզիկները առանձնակի հաջողության չհասան: Նրանցից լավագույն արդյունքը ցույց տվեց լեռնադահուկորդ Արման Սերոբյանը, ով ոլորավայրէջքի մրցաշարում զբաղեցրեց 36-րդ տեղը: Հայաստանի վարչապետն անձամբ հետեւեց օլիմպիադայի փակման արարողությանը: Տիգրան Սարգսյանը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու կարճատեւ զրույց ունեցավ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/news/23078
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



