Գրող և հոգեբան Սարա Հանսենը համարում է, որ դժբախտությունը տարբեր երանգներ ունի: Նա ինքնուրույն հայտնաբերել է մեզ վրա բացասաբար ազդող 50 գործոնները: 


Դուք անդադար անհանգստանում եք

Անհանգստությունը կարծես ճոճվող աթոռ լինի, որն անդադար շարժվում է, բայց երբեք առաջ չի գնում: Հանգստացեք և կենտրոնացեք: Դա Ձեզ կօգնի ճիշտ որոշում կայացնել:

Դուք ցանկանում եք ամեն ինչ պահել վերահսկողության տակ

Մարդկանց երբեմն թվում է, որ նրանք յուրահատուկ կարողություններ ունեն և ի վիճակի են վերահսկել տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Նրանց բոլոր պլանները պետք է իրագործվեն: Սակայն իրականությունը այն է, որ մենք ուղղակի այդպիսի հնարավորություն չունենք: Համակերպվեք այդ մտքի հետ և վայելեք կյանքը:


Դուք վիրավորվում եք

Նեղանալը նույնն է, ինչ թույն խմելը և սպասելը, որ ուրիշը կմահանա: Դուք վնասում եք միայն ինքներդ Ձեզ և բացասական էներգիա եք հավաքում: Հասկացեք, որ Ձեզ վիրավորած անձնավորությունը հավանաբար վայելում է կյանքը և Ձեր մասին ընդհանրապես չի մտածում, իսկ մինչ այդ Դուք ծախսում եք Ձեր թանկարժեք ժամանակը՝ մտովի նրան դժբախտություններ ցանկանալով:  

Դուք մտածում եք, որ բոլորը պետք է խաղան Ձեր կանոններով

Աշխարհը գաղափար չունի Ձեր կանոնների մասին, ոչ ոք չի ստացել Ձեզ հետ շփվելու «օրինագիծը»: Մարդիկ հաճախակի զայրանում են, որ ինչ-որ մեկը ոչ մի կերպ չի ցանկանում համապատասխանել նրանց ներքին իդեալներին: Արդյունքում մարդիկ հիասթափություն են ապրում: Ընդունեք մարդկանց այնպիսին, ինչպիսին որ կան:   


Ձեզ համեմատում եք ուրիշների հետ

Մենք բոլորս խաղում ենք այդ խաղը: Վերցնում ենք ինչ-որ մարդու կյանքի չնչին մի մասնիկ և այն սկսում ենք համեմատել մերի հետ: Օրինակ՝ Դուք Ձեզ կարող եք համեմատել օլիմպիական մի որևէ չեմպիոնի հետ, և եզրակացնեք, որ այդ սպորտաձևում բացարձակ անտաղանդ եք: Բայց միգուցե Դուք ավելի լավ երգո՞ւմ կամ մեքենա եք վարո՞ւմ: Եթե ոչ մի կերպ չեք կարողանում ձերբազատվել այդ կործանիչ հատկությունից, ապա այն ներս ուղղեք և համեմատվեք ինքներդ Ձեզ հետ:

Դուք կարծում եք, որ երազանքի իրականացումը Ձեզ երջանիկ կդարձնի

Մեկն ասում է. «Ես երջանիկ կլինեմ, երբ վաստակեմ հարյուր միլիոն դոլար»: Մյուսն ասում է. «Ես երջանիկ կլինեմ, երբ ողջ ընտանիքս կհավաքվի մի սեղանի շուրջ»: Ո՞վ է նրանցից ավելի երջանիկ: Իհարկե, շատ լավ է մեծ նպատակներ ունենալը, բայց երբ Դուք Ձեր երջանկությունը կապում եք ապագա հաջողությունների հետ, որոնք կարող են նաև տեղի չունենալ, Դուք չեք կարողանա վայելել ներկա օրը: Գտեք այն, ինչ Ձեզ այսօր կերջանկացնի, և թողեք, որ վաղվա օրը անակնկալ մատուցի Ձեզ:


Դուք վատատես եք

Այս դեպքում կյանքում միայն վատն եք նկատում: Փորձեք կենտրոնանալ մարդկանց դրական գծերի վրա և տեսնել Ձեզ շրջապատող բոլոր լավ կողմերը:

Դուք միայնակ եք

Մարդու բնույթն այնպիսին է, որ չի կարող ապրել առանց շփման: Իսկ հիմա մի պահ մտածեք, թե ինչպես եք ընկերներ գտնում: Փորձեք հասարակական վայրեր հաճախել, որտեղ կան Ձեր հետաքրքրությունները կիսող մարդիկ: Դուք կզարմանաք, թե որքան հաճելի է նոր ծանոթություններ ձեռք բերելը:


Դուք փողերին չափազանց մեծ նշանակություն եք տալիս

Փողերը մարդու կյանքն ավելի դյուրին են դարձնում, բայց երջանկություն չեն բերում: Կյանքը ներքին նպատակների հետ մեկտեղ շատ ավելի մեծ հաճույք է բերում, քան աշխարհի բոլոր փողերը:

Բոլորը շրջապատված են դժբախտ մարդկանցով

Եթե Ձեր ընկերները միայն բացասական էներգիայի աղբյուր են և դրանով իսկ ազդում Ձեզ վրա, ապա ճիշտ ժամանակն է ավելի պոզիտիվ մարդկանց փնտրելու համար: 

Դուք չեք գտել Ձեր նշանակությունը

Մարդիկ իրենց գոյության միակ իմաստը հաճախակի համարում են ապրել մինչև հանգստյան օրերը: Բայց ժամանակն է դադարել պարզապես գոյություն պահպանել և սկսել ապրել: Այս կյանքում գտեք Ձեր նշանակությունն և ձգտեք դեպի այն: Ճանապարհին կարող են առաջանալ դժվարություններ, բայց համոզված եղեք, որ դա կլինի Ձեր կյանքի լավագույն արկածը:

Դուք դերասան եք, այլ ոչ թե հեղինակ

Խաղալով ուրիշի դերը՝ Դուք երբեք չեք համապատասխանի սեփական ակնկալիքներին: Ձեր գիտակցության որոշ մասը միշտ կիմանա, որ Դուք ճնշել եք ինքներդ Ձեզ, և ողջ կյանքում փորձել եք լինել այն մարդը, որն իրականում չեք:


Դուք կանգ եք առել անցյալում

Անցյալի սխալների վրա կարելի է սովորել, բայց անցյալը չի կարելի փոխել կամ կրկին վերապրել: Ապրեք ներկայով, քանի որ դա միակ ճանապարհն է ապագային հասնելու համար:  

Դուք ապրում եք ապագայի մասին մտքերով

Տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ընդունեք որպես արկած, իսկ եթե այդպես չվարվեք, ապա դժբախտ կլինեք՝ սպասելով Ձեր հիասքանչ «վաղվան»: 


Դուք անառողջ եք

Սպորտը, ճիշտ սննդակարգը և առողջ քունը ուղիղ կերպով կապված են մեր ինքնազգացողության հետ: Էմոցիաները կախված են բազմաթիվ ֆիզիկական պայմաններից: Ուղեղի և մարմնի կապն այնքան ամուր է, որ մաքուր օդին զբոսանքը կբարձացնի Ձեր տրամադրությունը:

Պերֆեկցիոնիստ եք

Գոյություն ունի պերֆեկցիոնիզմի երեք տեսակ: Առաջինը՝ պերֆեկցիոնիզ սեփական անձի հանդեպ, սոցիալական պերֆեկցիոնիզ, երբ Ձեզ թվում է, որ ուրիշները Ձեզանից կատարելություն են ակնկալում և պերֆեկցիոնիզ ուրիշների հանդեպ, երբ Դուք կատարելություն եք անկնկալում ուրիշներից: Այս բոլոր տեսակները Ձեզ դժբախտ են դարձնում: Ուղղակի համակերպվեք այն մտքի հետ, որ անհնար է հասնել կատարելության:  


Դուք վախենում եք անհաջողություններից

Որոշ մարդիկ այնքան են վախենում սխալ գործել, որ ոչինչ չեն անում: Տարիքի հետ մենք կորցնում եք համարձակությունը և վախենում եք ինչ-որ նոր բան փորձել: Եթե Դուք համակերպվեք այդպիսի մտածելակերպի հետ, ապա երբեք չեք կարողանա լիակատար երջանիկ լինել:

Դուք չեք սիրում փոփոխություններ

Եթե Դուք դուրս չգաք Ձեզ համար սովորական դարձած կաղապարից, ապա երբեք չեք իմանա հաղթանակի քաղցրությունը և ազատության զգացողությունը: Թռչունը պետք է մեկ անգամ ցատկի՝ թռչել սովորելու համար: Դուք չեք կարող հավերժ մնալ բույնի մեջ և նայել, թե ինչպես են մյուսները թռչում:


Ձեզ թվում է, որ պարտական եք ինչ-որ մեկին

Ֆինանսական կախվածությունը և գումարային խնդիրները սուր սթրեսների առիթ են դառնում: Այդ իրավիճակից խուսափելու համար ուղղակի պետք է հստակ պլան մշակել և հստակ պատկերացում կազմել հետագա գործողությունների մասին:

Դուք ցանկանում եք արժանանալ գնահատականի

Եթե Դուք սպասում եք, որ ուրիշները պետք է Ձեզ գնահատեն ըստ արժանվույն, ապա միշտ դժբախտ կլինեք: Ձեզանից բացի, ուրիշ ոչ ոք իրավունք չունի սահմանել Ձեր նշանակալիությունը և արժեքը:


Դուք չեք կարևորում մտերիմ հարաբերությունները

Մարդիկ մահանալուց առաջ միշտ զղջում են չստացված հարաբերությունների համար: Մի արհամարհեք Ձեր ընտանիքին և ընկերներին: Ի վերջո, միայն սերն է մնում աշխարհի մեծագույն արժեք: 

Դուք անդադար հիասթափվում եք

Մարդկային բնույթն այնպիսին է, որ շատ է սիրում ներկա պահի գործերը թողնել հետագայի վրա, որոնք արդյունքում հավաքում են և հսկայական բեռ դառնում նրա ուսերին: Գալիս է մի պահ, որ Դուք ուղղակի ի վիճակի չեք լինում սկսել որևէ նոր գործունեություն, այդ պատճառով փորձեք ամեն կերպ վերջացնել Ձեր առօրյա գործերը և վաղվան ոչինչ չթողնել:


Դուք չեք սովորում

Ձեզ համար հոբբի գտեք, կյանքում նոր հետաքրքրություն գտեք: Սովորելով՝ Դուք բացահայտում եք աշխարհը, իսկ դա նշանակում է, որ երիտասարդ եք մնում և կարողանում եք զարմացնել և երջանիկ լինել:

Դուք ունեք չիրագործված երազանքներ

Չիրագործված երազանքների ուրվականները կարող են հետևել Ձեզ: Բայց այդ իրավիճակը կարող է փոխվել, եթե մենք մեր մեջ ուժ գտնենք և շարժվենք դեպի նոր հնարավորությունները:

Դուք ձանձրանում եք

Բազմաթիվ մարդկանց կյանքն անցնում է առանց որևէ փոփոխությունների և ձանձրույթ առաջացնում: Բարեբախտաբար, ներկայումս կան բազմաթիվ միջոցներ կյանքում հետաքրքրություն առաջացնելու համար: Ձեզ համար նոր նպատակ դրեք և ամեն օր աստիճանաբար շարժվեք դեպի այն: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել