Lragir.am-ը գրում է.
Փետրվարի 23-ին Սոչիում ավարտվեցին ձմեռային Օլիմպիական խաղերը: Հայաստանն օլիմպիադային ներկայացված էր 4 մարզիկներով՝ դահուկորդներ Կատյա Գալստյան, Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյան:
Կատյա Գալստյանը մասնակցել է կանանց 10 կմ դասական դահուկավազքին և զբաղեցրել 64-րդ հորիզոնականը:
Սերգեյ Միքայելյանը մասնակցել է 15 կմ դասական դահուկավազքի և 15 կմ դասական+15 կմ ազատ դահուկավազքի մրցումներին: Երկու դեպքում էլ Միքայելյանը զբաղեցրել է 46-րդ հորիզոնականը:
Արթուր Եղոյանը մասնակցել է 15 կմ դասական+15 կմ ազատ դահուկավազքին՝ զբաղեցնելով 64-րդ տեղը: Նա 15 կմ դասական մրցմանը չի մասնակցել:
Արման Սերեբրակյանը մասնակցել է լեռնադահուկային հսկայական ոլորավայրէջքի և ոլորավայրէջքի մրցումներին: Երկու դեպքում էլ նա հաղթահարել է առաջին փուլը, իսկ երկրորդ փուլում զբաղեցրել է համապատասխանաբար 42-րդ և 31-րդ տեղերը: