Tert.am-ը գրում է.

Բնակվարձերը որոշ համատիրություններում թանկացել են, սակայն դրանք համատարած բնույթ չեն կրում: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը:

«Բնակվճարները առանձին շենքերում են բարձրացել, դա որոշվում է համատիրության նախագահի և սեփականատիրոջ պայմանավորվածության համաձայն: Թանկացումները համատարած չեն, մի քանի տարի առաջ արդեն գործում էին այս սակագները, մեկ, երկու, երեք համատիրություն է թանկացրել»,- ասաց նա՝ խորհուրդ տալով, որ եթե անհիմն է թանկացումը, բնակիչները թող դատի տան կամ ներկայացնեն իրենց:

Բանախոսի ներկայացմամբ՝ այսօր համատիրությունների կայացման հարցը շատ սուբյեկտիվ է, Երևանում գործում է 220 համատիրություն, և այն համատիրություններում, որտեղ նախագահը և շենքի սեփականատերերը լավ հարաբերությունների մեջ չեն, բազմաթիվ դժվարություններ են լինում: Երևանում այսօր գործում են համատիրություններ, որոնք մեկ քառակուսի մետրի համար գանձում են 10 դրամ, դա մինիմալ շեմն է: «Բայց օրինակ՝ ունենք համատիրություն, որը գանձում է 4 դրամ, քանի որ պայմանագիր են կնքել սեփականատերերի հետ, որ տանիքն իրենք պահպանեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել