Շարունակելով ներկայացնել ժամանակակից տաղանդավոր նկարիչներին՝ այսօր ձեր դատին կհանձնենք Ֆաբիան Պերեսի յուրահատուկ, զգացմունքներով լի կտավները:
Նկարիչը ծնվել է 1967թ.-ին՝ Արգենտինայի Բուենոս-Այրես քաղաքում: Անօրինական գիշերային ակումբների սեփականատեր ու խաղամոլ հոր պատճառով նա ծանր մանկություն է ունեցել` ականատես լինելով հոր՝ ոստիկանությունից մշտապես փախչելուն: Պերեսի մայրը զբաղվելով արվեստով` տղային մշտապես խրախուսել է զարգացնել արվեստում իր տաղանդը:
Նկարչի գեղանկարները մեծապես ոգեշնչված են անցյալի նրա տեսիլքներից, իր հոր կերպարից ու այն կանանցից, ում նա տեսնում էր իր հոր ակումբներում: 19 տարեկանում նա կորցնում է ծնողներին ու սկսում ապրել ինչպես թափառական: Տխրության, խառնաշփոթի ու հուսահատության մեջ նրան ներքին ուժ է տալիս մարտական արվեստը, որով նա զբաղվում էր դեռևս մանուկ հասակից: Միայնակ, ինքն իր մասին հոգ տանելու, պայքարելու համար նա սկսում է կարատե դասավանդել` ապրելով մարտական արվեստի ստուդիաներում ու ընկերների տանը: Որոշ ժամանակ անց նա մեկնում է Իտալիա, որտեղ էլ սկսում է արվեստի իր կարիերան:
Նկարիչը խոստովանում է, որ գեղանկարչությունն իր համար փախուստ է այն աշխարհից, որը նա չի սիրում:
Այսօր Պերեսը աշխատում է Լոս Անջելոսի իր ստուդիայում: Նա ապրում է իր երեք երեխաների ու կնոջ՝ Լուսիայի հետ:
Պերեսը նշում է, որ արվեստի նպատակը հավերժական գեղեցկությունն է, ինչին էլ ինքը ձգտում է: «Աստված ստեղծել է աշխարհը ու այն զարդարել բնության հրաշալիքներով: Կարծում եմ՝ արվեստագետի գործն է զարդարել այն իր աշխատանքներով»: Նկարիչը ասում է, որ իր աշխատանքները փոքր-ինչ մութ են, որովհետև նա փորձում է միայն գաղափարը փոխանցել և ոչ թե բոլոր դետալները՝ արվեստասերին այդպիսով հնարավորություն տալով երևակայել: Ապա նա ավելացնում է, որ գույներով փորձում է ստանալ տրամադրություն, այնպես որ, նրա նկարները դիտողները կունանան այն զգացողությունները, որ ինքը՝ նկարիչն է ունեցել ստեղծագործելիս:
Նկարիչը նշում է, որ պայքարում է ավելի ռոմանտիկ աշխարհի համար, որտեղ կանայք ու տղամարդիկ կունենան իրենց հստակ դերը` ավելացնելով, որ իշխանությունը միակ նպատակը չէ այս կյանքում. «Կարևոր չէ՝ ինչ ունես կարևոր է, թե ինչպես ես վայելում այն»:


![]() |
![]() |
![]() |
![]() |


![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |

![]() |
![]() |







![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |

![]() |
![]() |







Նախորդ անգամ ներկայացրել էինq հիպերռեալիստ Ֆաաբիանո Միլլանիին, ում աշխատանքները բավականին սիրվեցին ընթերցողի կողմից:























