1in.am-ը գրում է.

-Բարև Ձեզ Վլադիմիր Վլադիմիրովիչ:

 -Բարև ձեզ:

 -Ինչպե՞ս եք:

 -Լավ:

 -Հոգնած տեսք ունեք, շա՞տ եք աշխատում:

 -Շատ եմ մտածում:

 -Ինչի՞ մասին:

 -Գիտեք, երբ հայտնվեք իմ տեղում, կսկսեք մտածել բաների մասին, որ երբևէ չէիք էլ մտածել, որ կմտածեիք: Դա գայթակղիչ զբաղմունք է:

 -Պարոն  Պուտին, Դուք երջանի՞կ եք:

 -Ոչ:

 -Ինչու՞:

 -Որովհետև երջանկություն չկա:

 -Ինչպե՞ս թե չկա:

 -Շատ պարզ: Երբ մարդը ստեղծվեց(կարևոր չէ թե ինչպես), հաշվի առնվեց, որ նա պետք է սնվի, ծարավի, քաղցի, բազմանա, զայրանա և այլն: Բայց հաշվի չառնվեց, որ նա պետք է երջանիկ լինի: Իսկ մարդիկ ամբողջ կյանքում ձգտում են մի բանի, որը հաշվի չի առնվել, նրանց ստեղծման ժամանակ:

 -Այդ դեպքում, հմմ… դուք բավարարվա՞ծ եք:

 -Այ դա ճիշտ բառ է, ավելի ճիշտ, քան երջանկությունը:

 -Ե՞վ:

 -Ես լինում եմ երկու վիճակում` կամ բավարարված եմ, կամ ձգտում եմ բավարարվել:

 -Աշխարհն իր վրա զգում է, երբ Դուք ձգտում եք բավարարվել:

 -Դա նման է թմրանյութի, երբ կարիք ունես հերթական չափաբաժնի, բայց բավական գումար չունես գնելու համար, հետևաբար ամեն ինչ անում ես, հերթական չափաբաժինը ձեռք բերելու համար: Սա կոչվում է իշխանություն:

 -Ո՞րն է Ձեր ամենից սիրելի գիրքը:

 -Կոնրադ Լորենց, «Ագրեսիա»:

 -Իսկ ամենից չսիրած գի՞րքը:

 -Ջ. Օրուել, «Անասնաֆերմա»:

 -Անասնաֆերմայի, Ձեր ամենից չսիրած հատվածը ո՞րն է:

 -Որ «Բոլորը հավասար են»:

 -Իսկ ամենից սիրա՞ծ հատվածը:

 -Շարունակությունը` «ոմանք ավելի հավասար են, քան մյուսները»:

 -Փաստորեն, Դուք չե՞ք հավատում մարդկանց հավասարությանը:

 -(Ծիծաղում է):

 -Բայց մարդկանց իրավունքները…

 -Մի անեկդոտ պատմե՞մ:

 -Ինչի՞ մասին:

 -Մարդու իրավուքների:

 -Այո, պատմե՛ք:

 -Մի աբստրակտ նկարչի ցուցահանդես: Շրջանակի մեջ մի նկար: Մեկը մոտենում է նկարչին ու հարցնում:

 -Ներեցեք, ի՞ նչ եք նկարել այս նկարում:

 -Նկարել եմ կով, որն արածում է դաշտում:

 -Բայց այստեղ խոտ չկա:

 -Այո, որովհետև կովն այն կերել է:

 -Բայց կով էլ չկա:

 -Իսկ ի՞ նչ գործ ունի կովն այն դաշտում, որտեղ խոտ չկա:

 -Ի՞ նչ եք ցանկանում ասել:

 -Իսկ դուք մտածեք:

 -Պարոն Պուտին, ինչպե՞ ս եք վերաբերում պատերազմներին:

 -Պատերազմը անհրաժեշտ չարիք է` ստեղծելու համար ավելի մեծ բարիք:

 -Այսինքն Իրաքում, Սիրիայում, Ուկրաինայում…

 -Ուկրաինայու՞ մ:

 -Այո:

 -Գիտեք, մարդկությունը նման է կնոջը: Կնոջ օրգանիզմին:

 -Այսի՞ նքն:

 -Ամեն ամիս, կնոջ օրգանիզմում հասունանում է մի ձվաբջիջ` պատրաստ բեղմնավորվելու: Բայց երբ բեղմնավորում չի լինում, ձվաբջիջը դուրս է գալիս նրա օրգանիզմից: Դա լինում է շատ ցավոտ, արյան գնով, բայց դա միակ միջոցն է, որ հաջորդ ձվաբջիջը սկսի հասունանալ և մի օր բեղմնավորվի ու պտուղ տա: Արյունահեղությունը շանս է: Այո այո, մարդկությունն էլ այսպիսին է:  Մարդկությունը կին է…

 -Դուք հավատու՞ մ եք Աստծուն:

 -Ես համագործակցում եմ նրա հետ:

 -Իսկ ավելի լու՞ րջ:

 -Իհարկե հավատում եմ: Ինչպես կարելի է համագործակցել մեկի հետ, ու չես հավատում:

 -Եթե Աստված Ձեզ հնարավորություն տար անելու ցանկացած երեք բան, ի՞ նչ կանեիք:

 -Անկե՞ ղծ:

 -Անկեղծ:

 -Կգնայի անցյալ, կսպանեի Մակեդոնացուն:

 -Հետո՞:

 -Կգնայի անցյալ, կսպանեի Նապոլեոնին:

 -Հետո՞:

 -Կնվաճեի ողջ աշխարհն առաջին անգամ:

 -Ձեր սիրած պատմական հերոսն ո՞ վ է:

 -Իմ սիրած պատմական հերոսը դեռ կենդանի է:

 -Դուք սիրու՞ մ եք մեքենաներ:

 -Ավելի շատ սիրում եմ ինքնաթիռներ:

 -Ինչու՞:

 -Ինքնաթիռի մեջ ավելի հաճելի է մտածել երկրագնդի հետ խաղալու մասին:

 -Ինչպե՞ ս եք վերաբերում աթեիստներին:

 -Աթեիստները Pepsi խմողներն են, իսկ թեիստները` Coca-cola խմողները:

 -Մարդիկ դադարել են հավատալ, չե՞ ք կարծում:

 -Հիմա մարդիկ ավելի շատ հավատում են եղանակի տեսությանը, քան Աստծուն:

 -Իսկ հոգևորականնե՞ րը:

 -Հոգևորականները եղանակի տեսությանն էլ չեն հավատում: Ծանր դեպք է:

 -Դուք անգլերեն խոսու՞ մ եք:

 -Yeah:

 -Ինչպե՞ ս եք վերաբերում միասեռականներին:

 -Նկատի ունեք համասեռամոլների՞ ն:

 -Դեե, հիմա ավելի ընդունելի է միեսե…

 -Хватит волять дурака:

 -Լավ, ինչպե՞ ս եք վերաբերում համասեռամոլներին:

 -Մի անեկդոտ պատմե՞ մ:

 -Պատմեք:

 -Երկու ոչխար գնում են լճում լողանալու: Հեռվից տեսնում են, որ երեք ուրիշ ոչխար արդեն լողանում են լճում: Երկուսից մեկն ասում.

-Գնանք էն երեքին ծեծենք:

-Իսկ եթե նրանք մեզ ծեծեն:

-Բայց մենք նրանց ի՞ նչ ենք արել:

 -Այսի՞ նքն:

 -Մտածե՛ք:

 -Վլադիմիր Վլադիմիրովիչ, ու՞ ր է գնում աշխարհը: Մարդիկ ձգտում են ավելի ու ավելի ազատ դառնալ:

 -Ազատությու՞ ն: Այդպիսի բան չկա և երբեք չի եղել: Գլխավորը համակարգն է: Մարդկանց պետք է տեղավորել մի համակարգում, որ քաոս չլինի: Իսկ եթե պետք է, այդ համակարգի անունը կարելի է դնել ազատություն: Ազատությունը սոուս է, որով մարդիկ սիրում են ուտել իրենց ստերը:

 -Բայց կան մարդիկ, ովքեր ազատ են, համակարգի մեջ չեն:

 -Մարդիկ ծառի տերևի պես են: Տերևը ապրում է միայն ճյուղին կպած: Ճյուղը համակարգն է, համակարգի մի մասը, իսկ տերևը` համակարգի ավելի փոքր մասը: Մեկն առանց մյուսի` չի կարող: Տերևը ազատվում է ճյուղից աշնանը, իսկ հետո մահանում: Սա է համակարգի կանոնը: Մարդն էլ այս համակարգի մի մասն է: Գլխավորը համակարգն է: Այն հավերժ է… Կարո՞ ղ եմ մի հարց էլ ես ձեզ տալ:

 -Ոչ:

 -Ինչպե՞ ս թե:

 -Հենց այդպես, չեք կարող:

 -Բայց ես Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն եմ:

 -Եվ ի՞ նչ:

 -Եվ այն, որ ես կարող եմ…

 -Դուք ոչինչ էլ չեք կարող: Սա իմ երևակայությունն է, եվ այստեղ կանոնները ես եմ թելադրում: Այստեղ Դուք ուժ չունեք:

 -Հետաքրքիր է… Ուրեմն…

 -Այո: Դուք անպաշտպան եք ուրիշների մտքերում: Դուք երբեք չգիտեք, թե ինչով եք զբաղված ուրիշների մտքերի մեջ, որքան էլ որ հզոր լինեք:

 -Հիմա ի՞ նչ անենք:

 -Եկե՛ք խաղ խաղանք:

 -Ի՞ նչ խաղ:

 -Ես Ձեզ մի հարց կտամ, եթե ճիշտ պատասխանեք, Դուք կտակ ինձ Ձեր հարցը և կհեռանաք այստեղից: Իսկ եթե սխալ պատասխանեք` հավերժ կմնաք այստեղ:

-Լավ, տվե՛ք հարցը:

 -Մի գնացք է շարժվում խելահեղ արագությամբ դեպի առաջ: Այն գնալու է հավերժ ու երբեք տեղ չի հասնելու: Գնացքը շատ մեծ է, բայց նրանում միայն մի մարդ կա: Գլուխը հենած պատուհանին` նա նայում է դուրս: Դրսում ոչինչ չկա. անսահման, բաց սպիտակ տարածություն, բացի մի մարդուց, ով վազում է գնացքի հետևից ու երբեք կանգ չի առնի, մինչև չհասնի նրան: Հարց: Ո՞ ր մեկն ես դու:

 -Ես նա եմ, ով վազում է գնացքի հետևից:

 -Ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել