Հաղորդումը պատմում է Հովհաննես Թումանյանի (1869-1923թ.թ.) կյանքի ու 
ստեղծագործության մասին: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում Թումանյանը երիտասարդ հասակում հայտնվում է Թիֆլիսում ու ընկնում հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի հորձանուտը: Հայտնի բանաստեղծը նաև ակտիվ հասարակական գործիչ էր, ինչի պատճառով ձերբակալվել է, մեղադրվել ու արդարացվել: Հասարակական գործունեություն ըհաճախ խանգարել է նրա անսպառ ստեղծագործական ներուժի իրացմանը: Ապրելով բավական կարճ` Հովհ. Թումանյանն իր բազմաժանր ստեղծագործությամբ, հոդվածներով, հասարակական-մշակութային գործունեությամբ դարձավ հայ ժողովրդի կենսական ճանապարհի ուղեկիցն ու մեր գրականության հիմնասյուներից ու գագաթներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել