Lurer.com-ը գրում է.

Սիրիական Դարաա քաղաքի շրջակայքում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով փետրվարի 20-ին հայ երիտասարդ էր վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը: Աղբյուրի տեղեկացմամբ` վիրավորը դամասկոսահայ Սաքո Նազարեթ Շալաշն էր, ով Կունեյտրայի հիվանդանոց փոխադրվելուց հետո մահացել է: Երիտ ասարդի հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 22-ին Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցում:

Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև եռամյա հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 110 հազար մարդ, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցում է 70-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել