Այս պահին Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց թվով մի քանի հարյուր քաղաքացիներ, ի թիվս որոնց Սարդարապատ շարծման մասնակիցները, Ժառանգության անդամներ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը,հրապարակախոսներ, լրագրողներ, բնապահպան ակտիվիստներ, շարքային քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ի հիշատակ հունիսի 17-ին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար համալիրում դաժան ծեծի ենթարկված բժիշկ Վահե Ավետյանի:
ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը նստել են գետնին ՝մեջքով դեպի Սերժ Սարգսյանի նստավայրը, իսկ նրանց հետևում ոստիկանները կենդանի պատ են կազմել:
Մարդկանց հոսքը գնալով ավելանում է: Այս պահին նրանց միացավ երգիչ Արթուր Իսպիրյանը. «Ամենախստագույն պատիժն եմ սպասում այս դեպքի համար, ես չէի սպասում, որ մեր երկրում նման բան կարող է լինել, որ հայը հայի նկատմամբ կարող է նման արարք անել»:՛
Ակցիայի կազմակերպիչները ասեցին, որ ակցիաները շարունակական են լինելու մինչև չպատժվեն Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկած բոլոր մեղավորները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել