168.am-ը գրում է.
ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Մայդանի» խորհուրդը հավանության է արժանացրել իշխանության ու ընդդիմության միջև համաձայնագրի ստորագրումը, սակայն պայմանով, որ նոր կառավարությունում չլինեն ներքին գործերի ներկայիս նախարար Վիտալի Զախարչենկոն և ներկայիս գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: Այս մասին այսօր Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը: Դրա հետ մեկտեղ Տյագնիբոկն ընդգծել է, որ այդ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնացը հրաժարվել է ստորագրել այդ համաձայնագիրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2014/02/21/332859.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել