- Ասենք թե, դրսի մի գիտնական էլ պնդեց, որ հայերս ամենահին ժողովուրդն ենք, ասենք թե, մեկ ուրիշն էլ պնդեց, թե մեր լեզուն ոչ միայն ամենահինն է, այլև հիմքն է շատ լեզվաընտանիքների, ասենք թե, դրսի մի գիտնական էլ պնդեց, թե որոշ ժողովուրդներ առաջացել են մեզանից, մեկ ուրիշն էլ դրսերից պնդեց, որ մենք քաղաքակրթության տարածողներն ենք եղել մարդկության մեջ... Հետո՞, հետո մեզ ի՞նչ դրանից...
- Հետո այն, որ հերիք է ըմբոշխնես բոմժի այս գետնատարած վիճակը, պեղիր ներս, գտիր այն հին հայի ոգին, ով հազարամյակներ շարունակ աշխարհի հզորներից է եղել ու դուրս եկ, տեր կանգնիր երկրիդ ու աշխարհին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10203579891561817&set=np.26763873.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



