Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն եղել են Ազգային ժողովումPanorama.am-ը գրում է.

Այսօր Panorama.am-ի թղթակիցը Ադրբեջանում գտնվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին` մորը, հորը և եղբորը, տեսել է խորհրդարանում: Հակոբի եղբորից` Հարություն Ինջիղուլյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են գնացել խորհրդարան, վերջինն ի պատասխան ասաց, որ հանդիպել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ:

Նա չմանրամասնեց, թե ինչ են քննարկել հանդիպման ընթացքում և ասաց` «դա մի այնպիսի ծրագիր է, որի մասին կիմանաք ավելի ուշ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել