Ուկրաինայում իրադարձությունները կայծակնային արագությամբ զարգանում են չոր ուժային լուծման տրամաբանությամբ: Ղրիմի խորհրդարանը կոչ է արել Յանուկովիչին չոր միջոցներ ձեռնարկել՝ հասունացող քաղաքացիական պատերազմը սաղմնային փուլում խեղդելու համար: Ինքնավարության գերագույն մարմինը պաշտոնապես հայտարարել է իր դիրքորոշումը, որում մասնավորապես ասվում է, որ, այսպես կոչված, ընդդիմությունը իշխանության կողմից արվող զիջումներն ու հապաղումը ընկալում է որպես թուլություն ու իշխանության գալու հնարավորություն, ինչին պետք է վերջ դրվի:
Վստահաբար կարելի է ասել, որ Ղրիմի խորհրդարանի կողմից հնչեցված այս դիրքորոշումը լայն տարածում ունի Ուկրաինայի այլ հատվածներում ևս, հատկապես արևելքում ու հարավ-արևելքում, ու այն կարող է դառնալ օֆիցիալ պատճառ՝ Կիև զորքեր մտցնելու համար:
Կարծում եմ, որ արդեն այս գիշեր Մայդանը կխեղդեն արյան մեջ, իսկ այ հետևանքներն անկանխատեսելի են: Դա կարող բերել ինչպես կոնֆլիկտի ավելի էսկալացման ու լիարժեք քաղաքացիական պատերազմի, այնպես էլ իրավիճակի աստիճանաբար կայունացմամբ, եթե ոչնչացվի ու/կամ նեյտրալացվի բռնության կատալիզատոր ծայրահեղականների ու այլ տերությունների շահերը սպասարկող սրիկաների ներուժն ու պարագլուխները: Ամեն դեպքում, այլընտրանք կարծես թե էլ չի մնացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել