Lurer.com-ը գրում է.

Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ կազմակերպության զինվորական խորհուրդը որոշել է փոխարինել գեներալ Սալիմ Իդրիսին այն «դժվարությունների կապակցությամբ, որոնց սիրիական հեղափոխությունը բախվել է» Բաշար Ասադի դեմ մղվող պայքարում: Նրա փոխարեն նշանակվել է Աբդել ալ-Իլլա ալ-Բաշիրը: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Ավելի վաղ Իդրիսը քանիցս Սիրիայի ազատ բանակի անդամների կողմից քննադատության է ենթարկվել` ռազմական գործողությունների պլանավորման գործում թույլ տված սխալների և զենքի անարդյունավետ բաշխման համար:

2013 թվականի դեկտեմբերին ամերիկյան ԶԼՄ-ները` վկայակոչելով ԱՄՆ-ի աղբյուրները, հաղորդել էին, որ Սալիմ Իդրիսն արմատական իսլամիստների ճնշման ներքո փախել է Քաթար: 

Իդրիսը, որը բրիգադային գեներալի պաշտոն էր զբաղեցնում Սիրիայի կառավարական բանակում, դասալքել էր 2012 թվականի հուլիսին: Հինգ ամիս անց նա նշանակվել էր Սիրիայի ազատ բանակի գլխավոր շտաբի պետ և, փաստորեն, նրա գլխավոր հրամանատարն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել