Ուորլիքի հայտարարությունը Բաքվում անհանգստություն է առաջացրելPanorama.am-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի «Թվիթերյան» վերջինգրառումը  լուրջ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական քաղաքական վերնախավում:

Վերջինս կոչ է արել վերականգնել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտությունները կարգավորելու լիարժեք բանակցությունները. «Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են լիարժեք կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»:

Ամերիկացի դիվանագետի գրառմանը բավականին օպերատիվ արձագանքեց ԼՂՀ ԱԳՆ-ն` նշելով, թե «Մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, որ ժամանակն է վերականգնել Ղարաբաղի մասնակցությամբ լիարժեք բանակցությունները»:

Հասկանալի է, որ նման գրառումը անտարբեր չէր կարող թողնել պաշտոնական Բաքվին, քանզի արցախյան կողմի, բանակցություններին ուղղակիորեն ներգրավվելու հարցը մշտապես հունից հանում է Ադրբեջանին: Սակայն մյուս տեսանկյունից, համանախագահներն առաջին անգամ չէ, որ Արցախի` բանակցություններին ներգրավվելու վերաբերյալ մեկնաբանություններ են հնչեցնում:

Դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 18-ին, տարածաշրջանային այցով Ստեփանակերտում գտնվող ռուս համանախագահ Իգոր Պոպովը նշել էր,  թե բանակցությունների որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:

Ինչևէ, Ուորլիքի գրառմանը արձագանքելու առաքելությունն իրենց վրա վերցրեցի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարն ու ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել