Զազրախոսելուց բացի այլևս ոչնչի ընդունակ Կարեն Ավագյանը փորձել է գնահատական տալ ԲՀԿ-ի և մասնավորապես Վարդան Օսկանյանին: Բայց իհարկե կրկին խեղկատակության ու սեփական տգիտության հերթական ապացույցն է դրսևորել:Նախ ամենապարզ ու ցցուն անգրագիտությունը: Կարեն Ավագյանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն ուղղակի ասոցիացվում են Մաքսային միություն մտնելու հետ, այնինչ Հայաստանը մշտապես Ռուսաստանի հետ ունեցել է լավ հարաբերություններ առանց նման վասալային պայմանագրի, ինչն իհարկե բացառապես ՀՀԿ-ական իշխանության ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքն է և վստահաբար ոլորտից փոքր ինչ տեղյակ քաղաքացին գիտի,թե այսօր ինչքանով է «վստահելի» գործընկեր համարվում Հայաստանը և ինչպես են նրան ընդունում այն բանից հետո, երբ մի օրում փոխվեց տարիներով մշակված արևմտյան կողմնորոշումը և սա ՀՀԿ-ական հավերժ երիտասարդը փորձում է ներկայացնել որպես հստակ քաղաքական գիծ...
Հաջորդ կետով ծառայի և սպասավորի խորը հոգեբանությամբ տոգորված այս գործիչը պաթոլոգիա է համարում երկրի նախագահի խոսքերը մեկնաբանելն ու քննադատությունը: Թերևս այս ձեռնարկումը հաջողությամբ կպսակվեր անհատի պաշտամունքի ժամանակաշրջանում,բայց Կարեն Ավագյանի IQ-ի պայմաններում սա ընկալելը գրեթե անհասանելի գաղափար է:
Հ.Գ. Իսկ այ փուչիկի մասին առհասարակ խոսելուց,անգամ փ տառով որևէ բառ ասելուց,որը կարող է ասոցիացվել փուչիկի հետ, Կարեն Ավագյանը պետք է հաստատապես խուսափի, դա որևէ կերպ իր շահերից չի բխում...)))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել