Առաջին մասը կարող եք դիտել այստեղ

Տաղանդավոր լուսանկարիչ Քրիստոֆեր Բոֆոլին Վաշինգտոնի Սիեթլ քաղաքից է: Նա հայտնի է «Մեծ ախորժակ» լուսանկարների շարքով: Այդ լուսանկարներում պատկերված մանրակերտ մարդիկ բնակվում են սննդամթերքի աշխարհում: Այդ զարմանահրաշ աշխարհում ամեն ինչ այլ է: Այնտեղ կոն պաղպաղակների վաֆլիները վերածվում են ճամբարային վրանների, իսկ պղպեղի հատիկները՝ ֆուտբոլի գնդակի: Առաջին հայացքից փոքր-ինչ անհեթեթ թվացող այս լուսանկարներն իրականում սքանչելի են: Բոֆոլին ասում է, որ իր աշխատանքներում անուղղակիորեն արտացոլվում է ավելիին ձգտելու ցանկությունը, որն այնքան բնորոշ է ամերիկացիներին: Այս ցանկությունը հատկապես ցայտուն է դրսևորվում, երբ խոսքը վերաբերում է ուտելիքին: 2012 թ.-ի օգոստոսի 24-ին Նյու Յորքի Ուինսթոն Վոչեր պատկերասրահում կայացավ Բոֆոլիի ստեղծագործությունների ցուցադրությունը: Եթե ձեզ բախտ չի վիճակվել ներկա գտնվել ցուցադրությանը՝ դուք կարող եք նրա ստեղծագործությունները տեսնել ստորև:  

Big Appetites: Miniature People Living in a World of Giant Food by Christopher Boffoli miniature food

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել