Պիեր Ջավելեն և Ակիկո Իդան հումորային տրամանկարների (диорама) շարք են ստեղծել: Այդ շարքում պատկեված են մանրակերտ մարդուկներ, որոնք զբաղված են ամենաբազմազան աշխատանքներով: Շարքի հեղինակները, ովքեր գործընկերներ լինելուց բացի, նաև ամուսիններ են, այս շարքն անվանել են Մինիմյամ (անգլերեն mini՝ փոքր և yummy՝ համեղ բառերից): Ջավելեն ու Իդան այս նախագծի իրականացման աշխատանքները սկսել են դեռևս 2002 թ.-ից: Նրանք երկուսն էլ մասնագիտությամբ սննդի լուսանկարիչներ են (մի զարմացեք, աշխարհում լուսանկարչության այդպիսի տեսակ էլ կա): Իդան ասում է. «Մենք երկուսս էլ տարված ենք խոհարարությամբ: Սննդի հետ կապված ամեն բան հետաքրքրում է մեզ: Այսպիսով, երբ մենք սկսեցինք մանրակերտ մարդուկների շարք պատրաստել, մենք փորձեցինք այդ շարքի միջոցով սննդի հետ կապված տարբեր պատմություններ ներկայացնել»:
«Մինիմյամում» օգտագործվել են խաղալիք գնացքի ֆիգուրներ: Հավելենք նաև, որ այս ամիս Ջավելեի և Իդայի այս սքանչելի ստեղծագործությունը ներկայացվելու է Փարիզում կայանալիք Միջազգային գյուղատնտեսական ցուցադրությանը:


















Շարունակելի...



