Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
5 Հզոր Հյուսիսային Ամերիկա
Որքան էլ որ անհավատալի լինի, մինչև 1914 թ. Հյուսիսային Ամերիկան բավական հզոր չէր համարվում: Համաշխարհային բեմի գլխավոր հերոսները եվրոպացիներն էին: Բրիտանիան աշխարհի ամենահզոր երկիրն էր, իսկ Ֆրանսիան, Գերմանիան ու Ռուսաստանը ղեկավարում էին մայրցամաքներ: Գերմանացիները ճշմարտացիորեն նշում էին, որ Ամերիկան իր ռազմական կարողություններով միջին դիրք էր զբաղեցնում Բելգիայի և Պորտուգալիայի միջև:
Այդ ամենը փոխվեց առաջին համաշխարհային պատերազմից հետո: Եվրոպայի ամենահզոր երկրների ուժերը հատման եզրին էին, իսկ Բրիտանիան հարյուր տարվա մեջ առաջին անգամ այդ աստիճան թուլացած էր: Արդյունքում Ամերիկան որոշիչ դեր ստանձնեց պատերազմում և կարող էր հանդես գալ իբրև միանգամայն կայացած գերտերություն: Սակայն ամերիկացիները մայրցամաքի միակ ազգը չէին, ովքեր օգուտ քաղեցին այս նոր իրավիճակից: Վարչապետ Բորդենի շնորհիվ Կանադան համարձակություն ունեցավ դուրս գալ Բրիտանիայի շողքի տակից՝ պահանջելով Ազգերի Լիգայում իր համար առանձին տեղ հատկացնել: Այս կերպ Կանադան ազատվեց նախկին գաղութի կարգավիճակից:
4 Միջուկային զենքերի արգելում
Դժվար է առանձնացնել այս վայրագ պատերազմի ամենասոսկալի կողմը: Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ Ֆրանսիայի մարտի դաշտերում միջուկային զենքի օգտագործումը պատերազմի ամենասոսկալի կողմերից է: 1915-1918 թթ. միջև ընկած ժամանակահատվածում պատերազմող կողմերը քլորի, ֆոսգենի և մանանեխային գազի հարյուրավոր տոննաներ էին օգտագործում: Այս ամենը հանգեցնում էր թոքերի հիվանդությունների, մաշկի այրվածքների, կուրության և անգամ հարյուր հազարավոր մարդկանց մահվան: Այս զենքերի օգտագործման հետևանքով առաջացած վնասից հասարակական բուռն դժգոհության ալիք բարձրացավ, և ստեղծվեց Ժնևյան արձանագրությունը:
Այս արձանագրության նպատակն էր թույլ չտալ, որ միջուկային զենքերը երբևէ կրկին օգտագործվեին: Այս նպատակի իրականացումը հաջողությամբ պսակվեց: Ըստ Միջազգային Կարմիր Խաչի՝ Ժնևյան արձանագրությունը հաշվի է առնվել 1925 թ.-ից ի վեր ծագած գրեթե բոլոր հակամարտություններում: Սա մեծ նվաճում էր: Թեպետ այս արձանագրությունից հետո բազմաթիվ այլ դաշնագրեր են կնքվել, դրա ազդեցությունը մինչ այժմ էլ զգալի է: Այսպիսով, Ֆրանսիայի դաժան փորձից դասեր քաղելով՝ քայլեր ձեռնարկվեցին, որպեսզի այլևս ոչ մի ազգ չանցնի այդպիսի դժոխքի միջով:
3 Արյան փոխներարկում
Արյան փոխներարկումը ներկայումս լայնորեն տարածված է, սակայն 1912 թ.-ին այն համարվում էր վտանգավոր պրոցեդուրա՝ չափազանց բարձր մահացության մակարդակով: Առաջին համաշխարհային պատերազմից հետո իրավիճակը փոխվեց: Ինչպես և վիրաբուժության պարագայում, այս պարագայում ևս բժիշկները ստիպված էին ռիսկի գնալ: Կա՛մ նայել, թե ինչպես են մահանում իրենց հիվանդները, կա՛մ հանպատրաստից փոխներարկման նոր մեթոդներ փորձարկել: Երրորդ տարբերակ չկար:
Կանադական բանակի անդամ Բրյուս Ռոբերտսոնը 1916 թ.-ին ներկայացրեց մահացող հիվանդի օրգանիզմ ներարկիչով ու կաթետերով արյուն ներարկելու մեթոդը: Դրանից առաջ բժիշկները ստիպված էին բացել առողջ մարդու երակները և արյունը արտամղել վիրավոր մարդու մեջ:
Ամերիկյան բանակի անդամ Օսվալդ Ռոբերտսոնը առաջին մարդն էր, ով գիտակցեց, որ հնարավոր էր հավաքել ու պահել արյունը հետագա փոխներարկումների համար: Այո, հենց Օսվալդ Ռոբերտսոնի շնորհիվ է, որ ներկայումս գոյություն ունեն արյան բանկեր: Այդ բանկերի շնորհիվ էլ հնարավոր է եղել փրկել միլիոնավոր մարդկանց կյանքը:
2 Պոեզիա և արվեստ

Գրականության ամենահիասքանչ գործերը ծնվել են հենց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և պատերազմից հետո: Դիտարկենք, օրինակ, Այզեկ Ռոզենբերգի ստեղծագործությունը: Լոնդոնի Իսթ Էնդում բնակվող այս աղքատ հրեան դիրքային պատերազմի ահուսարսափը նկարագրել է իր բանաստեղծություններում, որոնք մինչ օրս էլ մեծ ազդեցություն են գործում ընթերցողի վրա: Զինվորների մի ողջ բանակ Սիգֆրիդ Սասունի և Ուիլֆրես Օուենի գլխավորությամբ ստեղծել են այնպիսի արվեստի գործեր, որոնք անգլալեզու գրականության ամենասքանչելի նմուշներն են: Առաջին համաշխարհային պատերազմի նշանավոր գրողներից են նաև կանադացի Ջոն Մակքրեյը և Ֆրանսիացի Գիյոմ Ապոլիները, ով էլ համարվում է սյուրռեալիզմի հիմնադիրը:
Նկարչությունը, պիեսները, վեպերը և երաժշտությունը ևս վերափոխվեցին պատերազմի արդյունքում: Եթե չլիներ պատերազմը՝ մենք հազիվ թե կարողանայինք վայելել այնպիսի վարպետների գլուխգործոցները, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը, Վիրջինիա Վուլֆը, Առնոլդ Շյոնբերգը կամ Ջոն Դոս Պասոսը:
1 Ժողովրդավարության տարածում
Հազիվ թե գտնվի մեկը, ով կպնդի, որ 1914 թ.-ին Բրիտանիայում ժողովրդավարական համակարգ էր գործում: Երկիրը կառավարում էր Դաունթաունի աբբայության վերնախավը: Աշխատավոր դասակարգին պատկանող մարդիկ զրկված էին ընտրելու իրավունքից: Եվրոպայի մնացած երկրներում իրավիճակն ավելի մխիթարական չէր: Եվրոպան արիստոկրատների և եպիսկոպոսների աշխարհ էր, որտեղ հասարակ մարդիկ անտեսված էին: Երբ պատերազմը սկսվեց, կռվողներից շատերը չէին կարող իրենց խոսքն ասել այն երկրի կառավարման մասին, հանուն որի նրանք իրենց կյանքն էին զոհում:
Պատերազմի սկսվելուց հետո իրադրությունը փոխվեց: Բրիտանիայի կառավարությունը թույլատրեց 21 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց քվեարկության միջոցով մասնակցելու ընտրություններին: Մի տասնամյակ անց այս օրենքը տարածվեց նաև կանանց վրա: Ողջ մայրցամաքում ծաղկում էին հասարակական շարժումները, որոնք միտված էին պաշտպանել հասարակ մարդկանց իրավունքները: Եվրոպայի պատմության մեջ առաջին անգամ գրեթե յուրաքանչյուր եվրոպական երկրում մարդկանց զգալի մասը տարված էր հավասարության մասին գաղափարներով: Կասկած չկա, որ առաջին համաշխարհային պատերազմը մեծագույն աղետ էր, սակայն մխիթարական է, որ այն նաև որոշ լուսավոր կետեր էլ ունի:



