10  Պլաստիկ վիրաբուժություն

01Պատերազմը սարսափելի երևույթ է: Մարդիկ պատերազմի ընթացքում թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տրավմա են ստանում: Շատերն այնքան ամուր են կառչած կյանքից, որ նախընտրում են ապրել խեղված դեմքով, քան մահանալ: Այսպես մեկի դեմքի մի հատվածը կարող է այլանդակված լինել, մյուսի քիթը բացակայել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դեմքի սոսկալի խեղումներով մի շարք երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց: Այնուամենայնիվ, հենց այս սարսափելի վնասվածքները սկիզբ դրեցին ժամանակակից վերականգնողական վիրաբուժությանը: Նախկինում պլաստիկ վիրաբուժությունը բավականաչափ զարգացած չէր: Օրինակ, եթե տուժածի բերանն էր վնասված, վիրաբույժը այնպես էր կարկատում բերանը, որ հիվանդի դեմքին նայելիս մարդիկ սարսափում էին: Այդ ամենը փոխվեց Հարոլդ Գիլեսի շնորհիվ: Սոմեի ճակատամարտից հետո այս բրիտանացի վիրաբույժին հանձնարարվեց վիրահատել և տեսքի բերել դեմքի կամ մարմնի խեղումներով զինվորներին:   

Նրա մոտ բերում էին տարատեսակ վնասվածքներով զինվորների: Այլընտրանք չունենալով՝ նա և իր թիմը ստիպված էին վիրաբուժական նոր մեթոդներ փորձարկել զինվորների վրա: Անհավատալի է, բայց այդ փորձարկումների մեծամասնությունը պսակվում էր հաջողությամբ: Այդ մեթոդներն այնքան արդյունավետ էին, որ դրանցից շատերը մինչ օրս էլ կիրառվում են:  Հենց այս զարգացումների շնորհիվ է, որ 21-րդ դարում մարդ կարող է գրեթե ամբողջովին փոխել իր արտաքինը:

 9  Կանանց իրավունքներ

10Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ծնված աղջիկներին հապճեպ ամուսնացնում էին: Նրանք դատապարտված էին լինել տնային տնտեսուհիներ: Կանայք զրկված էին խոսքի իրավունքից և կարող էին միայն լուռ հետևել, թե ինչ էր տեղի ունենում իրենց շուրջ: Այդ ամենը փոխվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Քաղաքական գործիչները հանկարծ կարիք զգացին, որպեսզի կանայք դուրս գան տան 4 պատից ու աշխատանքի անցնեն: Ծառայությունների մատուցման ոլորտում հազարավոր կանայք Ամերիկայում անցան աշխատանքի: Բրիտանիայում նվազագույնը 2 մլն. կին աշխատանք ստացավ՝ ձեռք բերելով այնպիսի հմտություններ, որոնք նախկինում հասանելի չէին կանանց համար: Սոցիալական այս հանկարծակի վերափոխման արդյունքները զգալի էին:  Բրիտանիայում վերջացավ այն ժամանակաշրջանը, երբ աշխատավոր դասակարգին պատկանող կանայք միայն երկրորդական ծառայություններ մատուցելով էին կարողանում ապրուստ վաստակել: ԱՄՆ-ում աֆրոամերիկացի կանայք անգամ զինվորական պաշտոններ էին ստանում: 

Ամենամեծ նվաճումը կանանց ընտրական իրավունքի հաստատումն էր: Պատերազմից հետո  հենց ինքը՝ Վուդրո Վիլսոնը, դարձավ կանանց ընտրական իրավունքի ջատագովը: Հաշվի առնելով պատերազմի ընթացքում կանանց ներդրած ջանքերը՝ 1920 թ.-ին կանայք պաշտոնապես տղամարդկանց հավասար քաղաքացիներ հռչակվեցին: Բրիտանիայում զարգացումներն ավելի դանդաղ էին տեղի ունենում, սակայն դրանք ևս նշանակալից էին: 1918 թ.-ին կանանց 40 տոկոսին թույլատրվեց մասնակցել ընտրություններին: Սա գենդերային հավասարությանը միտված առաջին քայլերից էր:

 8  ՄԱԿ և Ազգերի լիգա

03Դաշնակից ուժերի հաղթանակից կարճ ժամանակ անց որոշվեց ստեղծել մի կազմակերպություն, որը միտված կլինի մեծ պատերազմների կանխարգելմանը: Արդյունքում ստեղծվեց 42 երկրների միությունը, որը հայտնի դարձավ Ազգերի լիգա անվանմամբ:

Թեպետ Ազգերի լիգայի նպատակներն էին խաղաղության պահպանումը և միջազգային համագործակցության զարգացումը, այն բավականաչափ հզոր կազմակերպություն չէր և չկարողացավ ապահովել մեկ այլ համաշխարհային պատերազմի կանխարգելումը: Այնուամենայնիվ, հենց Ազգերի լիգան է դրել ՄԱԿ-ի հիմքերը այն ժամանակ, երբ այն որոշեց ստեղծել իր սեփական միջազգային դատարանը: Թե՛ ՄԱԿ-ը, թե՛ Ազգերի լիգան ստեղծվել են միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, ինչպես նաև երկրների միջև համագործակցության զարգացման համար։ Գուցե ՄԱԿ-ը որոշակի թերացումներ է ունեցել իր գործունեության ընթացքում, սակայն չի կարելի մոռանալ այն մասին, որ այն կանխել է բազմաթիվ պատերազմներ (հիշենք Ռուանդայի և Բոսնիայի օրինակները):

 7  Ավիացիա

05Բոլոր պատերազմները հանգեցնում են որոշակի տեխնոլոգիական զարգացումների: Օրինակ՝ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում աննախադեպ մեծ արագությամբ զարգանում էր ավիացիան: Նախքան պատերազմը օդային ճանապարհորդությունը վտանգավոր էր: Միայն հարուստներն էին իրենց թույլ տալիս թռիչքներ կատարել բիպլաններով՝ այդ ժամանակվա թերևս միակ օդային փոխադրամիջոցով: Պատերազմի ավարտին օդային ճանապարհով ուղևորափոխադրումը արդեն այնպիսի փուլում էին, որ կարճ ժամանակամիջոցում կարող էին հսկայական արդյունաբերության վերածվել:

Տարբեր երկրների կառավարությունները, համակված պատերազմական տրամադրություններով, պատրաստ էին հսկայական միջոցներ ներդնել ավիացիայի զարգացման համար: Հենց դրա շնորհիվ էլ ինքնաթիռները անվտանգ դարձան և կարողացան հաղթահարել երկար տարածություններ: 1919 թ.-ին Ջոն Ալքոքն ու Արթուր Բրաունը կատարեցին առաջին նոնստոպ (առանց դադարի) անդրատլանտյան թռիչքը: Նրանք թռչում էին Առաջին համաշխարհային պատերազմի ռազմական ինքնաթիռով: Ճանապարհորդության համար պահանջվեց 17 ժամից էլ քիչ ժամանակ: Գերմանիայի պատերազմի ժամանակ փորձարկված ցեպելինի տեխնոլոգիայի շնորհիվ կայացան առաջին կանոնավոր կոմերցիոն թռիչքները Եվրոպայից դեպի Ամերիկա:

 6  Հոգեբուժություն

02Պատերազմում ստացած ֆիզիկական վնասվածքները սարսափելի են, սակայն պակաս սարսափելի չեն նաև այն վերքերը, որոնք պատերազմը թողնում է մարդկանց հոգեբանության վրա: Պատմության մեջ առաջին անգամ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում էր, որ հոգեբուժությունը սկսեց բուռն զարգացում ապրել և տարածված գիտություն դարձավ: Տարբեր երկրների կառավարություններն ու բանակները փորձում էին ավելի շատ տեղեկություններ ձեռք բերել պատերազմից ստացված տրավմաների հետևանքով առաջացող խանգարումների մասին: Սկզբնական շրջանում համարվում էր, որ այդ խանգարումն առաջանում էր ուղեղին հասցված ֆիզիկական վնասվածքից: Շուտով հայտնի դարձավ, որ այն մարդկանց մտավոր ու հոգեբանական արձագանքն էր դիրքային պատերազմին: Ակնհայտ էր, որ այս նոր խանգարման դեմ քայլեր էր պետք ձեռնարկել: Այստեղից էլ սկիզբ առավ հոգեբուժական նոր մեթոդների զարգացումը: Դրանց մի մասը, օրինակ, էլեկտրաշոկի մեթոդը, սոսկալի էր, իսկ մյուսները հիմք ծառայեցին ժամանակակից հոգեբուժության համար: Անգլիայում Ուինսթոն Չերչիլի կինը առաջիններից էր, ով սկսեց զբաղվել աշխատանքային թերապիայով: Բուժման այս եղանակը մինչ օրս էլ կիրառվում է: Զինվորների վրա փորձարկված բուժման բազմաթիվ եղանակները մեծապես նպաստեցին հոգեթերապիայի զարգացմանը: 

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել