Lurer.com-ը գրում է.

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Եվրախորհրդի հանդեպ Ուկրաինայի պարտավորությունների մոնիթորինգի գծով համազեկուցողներ Մայլիս Ռեպսը և Մարիետա դե Պուրբե-Լունդինը փետրվարի 18-ին կուղևորվեն Կիև, որտեղ մտադիր են հանդիպում ունենալ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ինչպես նաև ընդդիմության առաջնորդների հետ: Այդ մասին տեղեկացնում Է ria.ru-ն:

ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանի ընթացքում շտապ քննարկումներ են տեղի են ունեցել Ուկրաինայի իրադրության շուրջ: Երկժամյա բանավեճից հետո Վեհաժողովն ընդունել է Ռեպսի և Լունդինի կողմից պատրաստված բանաձևը, որը, մասնավորապես, պահպանում է ապրիլին կայանալիք նստաշրջանում ուկրաինական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը:

Խոսելով առաջիկա այցի մասին՝ գործակալության զրուցակիցը նշել է, որ այն դառնալու է տասներկուերորդը: Երկրում գտնվելու ընթացքում զեկուցողները ծրագրում են հանդիպել Յանուկովիչի, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի, Արսենի Յացենյուկի և Օլեգ Տյագնիբոկի հետ: Նախատեսված են նաև Ռեպսի ու Լունդինի հանդիպումները Ուկրաինայի Գերագույն ռադայի արտաֆրակցիոն ընդդիմադիր պատգամավոր Պյոտր Պորոշենկոյի, Ուկրաինայի ամենահարուստ մարդու՝ Ռենատ Ախմետովի հետ, ինչպես նաև Ուկրաինայի նախկին վարչապետի դստեր՝ Եվգենյա Տիմոշենկոյի հետ: 

Բացառված չէ, որ ԵԽԽՎ-ի զեկուցողները կայցելեն Կիևի Եվրամայդան: Ուկրաինայի մայրաքաղաք այցը կշարունակվի մինչև փետրվարի 21-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել