Panorama.am-ը գրում է.
ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակըհայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային Կամշլի քաղաքում օդային կամուրջ է ստեղծվել` 800 տոննա օգնություն է մատակարարելու համար:
Սիրիայում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Տարիկ Քուրդին «Ֆրանս Պրեսին» հայտնել է, որ փետրվարի 6-ից ավելի քան 240 տոննա օգնություն է Դամասկոսից ուղարկվել Կամշլի: Այս ընթացքում ինը թռիչք է իրականացվել, որի նպատակն է շրջանցել ցամաքային վտանգները:
Նախատեսվում է, որ ավելի շատ թռիչքներ են իրականացվելու, որոնք տեղափոխելու են դեղորայք, հագուստ և ծածկոցներ: Դրանք բնակչությանն է հանձնվելու Սիրիայի կարմիր մահիկի և այլ տեղական հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



