Մեր մամուլը առանց այն էլ ողբալի վիճակում է, բայց այն վիճակը, որում ՀԱԿ-ական մամուլն է, ողբալի էլ չէ, աղետալի է: Ասենք, ոչ սուր քաղաքական դիմակայության պայմաններում դեռ քչից-ատից նորմալ են աշխատում, ապա քաղաքական պատվեր կատարելիս ուղղակի մարդու զզվել է գալիս:
Ուրեմն, երեկ որ ԱԱԾ-ից անանուն բաց նամակ էր տարածվել՝ ԱԱԾ-ի պետի նախկին տեղակալ, ՀԱԿ-ական Գուրգեն Եղիազարյանի հերոսությունների մասին, էսօր ողջ ՀԱԿ-ական մամուլը ողողված ա ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հասցեին գրված մեղադրական ու ծաղրական հոդվածներով, իսկ դրանցից ամենատափակը ոմն ծակ պրոֆեսորի ակնարկն է:
Ուրեմն, մոտեցել են Գորիկին, որ հարց տան, Գորիկն էլ ասել ա. «Հիմա ցուրտ ա, ամառը մոտեցեք, կպատասխանեմ»: Հիմա էս խելոքն էլ որոշել ա իբր կծի Գորիկին ու գրել ա հետևյալ տխմարությունը.
«Լավ է, իհարկե, որ Ազգային անվտանգության ծառայության պետը հումորի զգացում ունի։ Կարեւորը, որ նույն պատասխանը չտա նաեւ ձմեռային ամիսներին Հայաստան ներթափանցած օտարերկրյա լրտեսներին։ Թե չէ մի տեսակ սիրուն բան չի ստացվի։ Ասենք՝ ինչ-որ դիվերսիոն խումբ փորձում է Հայաստանի տարածքում ինչ-որ օբյեկտ պայթեցնել»:
Ասենք ապուշությունն էլ պետք է որոշ ողջամիտ սահմաններում լինի: Ի՞նչ ներթափանցած լրտեսներ, ի՞նչ դիվերսիոն խումբ: Մոտս նենց տպավորություն ա մեկ-մեկ, որ մեր կոնտռազվեդկով լևոնական լրագրողներն են զբաղվում, ու իրանք հստակ գիտեն, թե քանի լրտես մտավ Հայաստան ու քանի դիվերսիոն խումբ: Այ խելոքներ, ԿԳԲ-ի պետը Գալուստ Սահակյան չէ, ոչ էլ շոուբիզնեսի ներկայացուցիչ, որ երբ մտքներիդ փչի, ինչ մտքներիդ փչի, գնաք ու հարցնեք, նենց որ նորմալ ա, որ Գորիկը թեկուզ հումորով, բայց ցրում ա լրագրողներին: Աննորմալ ա, երբ մի երկու գրչակ՝ հանուն նյութ թխելու, կարող են նման ստոր շահարկումների դիմել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել