Միշտ էլ սխալներ լինում են: Ասենք՝ դուք չեք մասնակցել մեծ կարևորություն ունեցող հաճախորդի հետ հանդիպմանը, մեծ հաշվով տանուլ եք տվել կամ, հնարավոր է, նույնիսկ չեք կարողացել ճիշտ օգտագործել ընկերության մեծ գումարները: Իրավիճակները տարբեր կարող են լինել, սակայն ամեն դեպքում դուք բոլորի ուշադրության կենտրոնում կլինեք: Ի՞նչ տեղի կունենա հետո:
Աշխատավայրում սխալվելը տհաճ փորձառություն է, սակայն դուք շատ բան կարող եք սովորել ձեր վրիպումներից: Դուք կդառնաք ավելի ուժեղ և ավելի մեծ գիտելիքներ կունենաք, քան նախկինում: Կատարվածից հետո կանխարգելիչ միջոցների ձեռնարկման դեպքում հավանականություն կա, որ կկարողանաք շրջանցել ձեր ճանապարհին հանդիպած խոչընդոտը:

Ահա վեց քայլեր, որոնք աշխատավայրում սխալվելուց հետո ձեզ ավելի ուժեղ կդարձնեն.

1. Հավաքվեք.
Աշխատավայրում վրիպելուց հետո զգացմունքներին տուրք տալով` կկործանվեք: Ինչ զգացում էլ որ դա լինի` հիասթափություն կամ շփոթություն, իրավիճակը վերլուծեք և հավաքեք ձեր մտքերը, այս քայլը ձեզ ճիշտ ուղի ցույց կտա: Վերլուծությունը կատարեք կարճ ժամանակահատվածում, սակայն համոզվեք, որ ձեր մտքերը խորությամբ եք ուսումնասիրել:

2. Խոստովանեք.
Սա արդարացումների շրջանն է: Դա շատ կարևոր է բարդ իրավիճակում ինքնատիրապետման համար: Պատասխանատու եղեք և ներողություն խնդրեք ձեր սխալ քայլի համար: Ձեր ղեկավարը և գործընկերները կհասկանան, երբ դուք իրապես զղջաք ձեր գործողությունների համար, այնպես որ, պետք չէ կեղծ ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ժամանակ լավագույն դատողություններն օգտագործեք ձեր վարկածի մեջ: Երբեմն ներողություն խնդրելը կարող է մյուս մարդկանց սխալ պատկերացում տալ, այդ իսկ պատճառով փորձեք գտնել ոսկե միջինը: 

3. Կարգի բերեք
Եթե ձեր գործողություններում արագաշարժ չլինեք, փոքր սխալը կարող է վերածվել ինչ-որ ավելի մեծ խնդրի: Ինչ էլ որ կատարված լինի, արեք ամեն բան, որպեսզի միջամտեք գործին և կարգի բերեք ամեն ինչ: Սա կընդգծի իրավիճակը կարգավորելու ձեր հետաքրքրվածությունը և պատասխանատու լինելը: Եթե իրավիճակը ձեզնից կախված չէ, ապա համոզված եղեք, որ ձեր ղեկավարը և գործընկերները գիտեն, որ դուք պատրաստ եք անել հնարավոր ամեն բան՝ օգնելու համար, եթե դա նույնիսկ վերաբերում է իրենց գործերին: 

4. Դասեր քաղեք դրանից.
Ինչպես ասում էր Մալքոլմ Ֆորբսը «Ձախողումը միայն այն դեպքում է վերածվում հաջողության, երբ նրանից ինչ- որ բան ես սովորում»: Ի՞նչ կարող եք անել ոչ միայն ձեր ներկայիս կարգավիճակը, այլև ձեր ամբողջ կարիերան բարելավելու համար: Օգտակար խորհուրդներ հավաքեք ձեր կազմակերպությունից դուրս ունեցած ձեր կապերի միջոցով, ձեր գործընկերներից և ղեկավարից: Այս խորհուրդները օգտագործեք հասկանալու համար, թե հատկապես որտեղ եք սխալվել և ինչպես ձեզ ապահովագրեք ապագայում նման սխալներից: Սա օգտագործեք՝ ձեր անձնական փորձը մեծացնելու համար, ոչ միայն հատկապես այդ դեպքի համար, այլ ավելի մեծ մասշտաբներով: 

5. Առաջ շարժվեք.
Դուք սխալվել եք, ներողություն եք խնդրել և բարելավման ծրագիր եք կազմել, այժմ առաջ գնալու ժամանակն է: Ձեր ղեկավարը և գործընկերները ցանկանում են, որ այդ ամենը որքան հնարավոր է շուտ անցյալ դառնա, նույնը պետք է ցանկանաք նաև դուք: Եթե դուք փակվեք այդ խնդրի մեջ, հնարավոր է անգիտակցաբար վնասեք ինքներդ ձեզ: Աշխատավայրում և աշխատանքից դուրս ձեր մտքերն ուղղեք ինքնակատարելագործմանը հասնելուն:

Կարիերայում սխալները անխուսափելի են: Ձեր խնդիրը այդ սխալների նկատմամբ ճիշտ վարքագիծ դրսևորելն է: Այն ինչ կատարվել է, կատարվել է, և ժամանակը հետտալ չեք կարող, բայց հետևանքների վրա հաճախ ունեք մեծ ազդեցություն և վերահսկողություն: Պետք է սովորել հաշվետու լինել, ներել ինքներդ ձեզ և ապագայի համար բարելավումներ կատարել՝ այս ամենը ձեզ ճիշտ ուղու վրա կպահեն:

Հեդեր Համեն

Թարգմանեց Մարգարիտա Մելիքյանը (www.lyd.am
)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել