Hetq.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել «Դիս փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացնել 250 մլն դրամ: Գումարը, ըստ կառավարության, տրամադրվել է` Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում Աղստև գետի ձախափնյա ափապաշտպան հենապատի վերականգնման հետազոտական-նախագծային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով: 

«Դրա շնորհիվ գարնանային վարարման ժամանակ կկանխվեն գետի ափապաշտպան արգելաթմբի քայքայումն ու փլուզումը»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ:

Համաձայն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի`  «Դիս փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներն են գործարար Ռուբեն Վարդանյանը և նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել