Աշոտյանին չեմ սիրում, բայց էս կարճ հարցազրույցում Աշոտյանը բառիս բուն իմաստով փչացրեց ՀԱԿ-ին ու, ինչքան էլ չսիրես Աշոտյանին, չես կարա ասես, որ իր նշված երեք կետերից որևիցե մեկում սխալ բան ասեց:
1. ՀԱԿ-ը իրոք էս տարիների ընթացքում, բացի Մարտի 1-ի զոհերի արյան շահարկումից ու իշխանափոխության մասին բարբաջանքներից, ոչինչ չհրամցրեց, ինչի պատճառով էլ կազմալուծվեց ու երբեմնի հզոր քաղաքացիական շարժումից, որը կարողանում էր հարյուր-հազարավոր մարդկանց հավաքել, վերածվեց մարգինալ մի մարմնի, որը լցված է մանր բուրժուական զամաշկեքով ու հսկայական ամբիցիաներով թերի գործիչներով:
2. Զուրաբյանը, իրոք, Օսկանյանին էլ ու ցանկացած այլ քաղաքական ուժի էլ, ով պատրաստ է աջակցել իրեն, խոստանում էր տարբեր բաներ, այդ թվում նաև Մարտի 1-ի համատեքստում հնչող հռետորիկայում նրանց մասին հիշատակումների վերացում, կամ այլասերում: ՈՒ իրոք, տեսեք, մի քանի տարի առաջ նույն Զուրաբյանն աղաղակում էր, որ Ծառուկյանը ռեժիմի ծառան է և էլի այլ բաներ, իսկ էսօր նրա շուրթերից միայն մեղր է հոսում ԲՀԿ-ի ու Ծառուկյանի հասցեին:
3. Այսօր խորհրդարանում ներկայացված ՀԱԿ խմբակցությունից Նիկոլը իրոք էն տղեն էր, որ հաստատ ավելի շատ բան արեց ու ավելի տուժեց Մարտի 1-ից ու դրա հետևանքներից, քան նույն Զուրաբյանը, ով հայտնի չէ, թե ում փեշի տակ էր փրկություն փնտրում: Դե իսկ Լևոնն էլ փոքրոգիություն արեց ու դավաճանեց իր հետևից գնացած մարդկանց՝ հրաժարվելով դուրս գալ տնից ու միանալ ընդվզած ժողովրդին:
ՀԱԿ-ի էսօրվա ճղճիմության ու խղճուկության մեջ մեղավոր են միայն ու միայն հենց ՀԱԿ-ի ղեկավարներն ու որոշում կայացնողները և թող ոչ մեկ չփորձի ինձ հակառակում համոզել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gevorg.aleksanyan.14/posts/1448208975408253?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել