Այ մարդ, բայց էս ՀԱԿ-ը ինչ կանխատեսելի ու միևնույն ժամանակ՝ ի՜նչ միապաղաղ ա: Ասենք անգամ սադրանքներ անելուց լայաղ չեն անում մի նոր սցենար մտածեն: Ամեն անգամ մարտի 1-ի նախօրեին դրանց ջահելությունը մի հարամություն անում ա, ամեն անգամ ոստիկանությունը բերման ա ենթարկում, ամեն անգամ մի տիեզերական մասշտաբի վայնասուն են բարձրացնում՝ թե բա ոստիկանությունը սենց, ոստիկանությունը նենց: Ասում եմ, անգամ կիրառվող միջոցներն են կրկնվում:
Օրինակ՝ անցած տարի, ՀԱԿ-ի երիտզոմբիանոցից ՀԱԿահարված նախաձեռնության անդամներին էին բերման ենթարկել, որովհետև քաղաքի շենքերի ու անցումների պատերին ցուցարարների ծեծող ոստիկանների էին նկարում ներկով, իշխանության ու անձամբ նապագահի հասցեին վիրավորական արտահայտություններ էին գրում: Էսօր էլ էլի նույն լոգիկայով՝ պատերին Սերժի նկարն են նկարում՝ տակը պետական դավաճան գրած, եսիմ ինչ լիստովկեք են բաժանում, իսկ քանի որ վաղուց արդեն օբյեկտիվ փաստ է, որ ՀԱԿ-ը մեղմ ասած չի վայելու համաժողովրդական սերը, որոշ մարդիկ հրաժարվում են վերցնել էդ բուկլետները, կամ փորձում են ինչ որ բանավեճի մեջ մտնել, միանգամից սկսվում ա ՀԱԿ-ական զոմբիների գրոհը՝ «Ստրուկ», «Ռեժիմի ծառա», «Սադրիչ» ու այլ տիպի վանկարկումներով:
Այ էսօր էլ նույն կերպ վիճակբանության մեջ են մտել ինչ որ քաղաքացիների հետ, ոստիկանությունն էլ եկել ու համ դրանց ա բերման ենթարկել, համ էն քաղաքացիներին, ում քաղաքական դաշտի Եհովայի վկաները կպռշկել էին: Էհ չհասկացա, կարո՞ղ ա վերին արտի ցորենն եք, որ ի՜նչ ուեք անեք ու ձեզ մատով չկպնեն... ինչ ա թե դուք ՀԱԿ-ի ջահելությունն եք:
Զզվացրել են արդեն իրոք: Ոստիկանությունն էլ լավ ա անում ու ըստ երևույթին քիչ ա անում, եթե դրանք չեն հասկանում, որ նման մեթոդները ոչ միայն որևիցէ շոշափելի արդյունք չեն տալիս իրենց գործին, այլև նյարդայնացնում են հասարակության ոչ իշխանական, բայց ոչ էլ ՀԱԿ-ական շերտին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել