Այսօր կարդալով իմ ընկերներից մեկի հրապարակումը, 2-րդ պարբերությունից հետո առաջ չգնացի, որովհետև հասկացա, որ հերթական նույնիմաստ ստատուսն է: Այդ երկար ստատուսը բնութագրենք հետևյալ բառերով՝ «Ես քրիստոնյա չեմ ուրեմն հայ չեմ»: Դե միանգամից գնաց քննարկումը, որտեղ հնչեցին արդեն բոլորիս լա ծանոթ կարծիքները, համնշենահայերի կամ մնացած մահմեդական հայերի մասին: Հասկացանք, Տեր Հայրերից մեկը արտահայտություն է արել, որի հետ ես ինքս համաձայն չեմ, բայց եկեք մի քիչ նորարար լինենք ու փորձենք «նոր հեծանիվներ» ստեղծել:
Աղանդավորներից բեթար են դառնում, որոշ այսպես կոչված աթեիսթներ, առաջինները քարոզում են իրենց աղավաղված հավատքը, երկրորդները ինքնահաստատվում են իրենց աթեիստ լինելու հանգամանքով:
համոզված եմ, որ ֆեյսբուքյան ընկերս ո՛չ առաջինների մեջ է ո՛չ երկրորդների, բայց նրան նույնպես կխնդրեմ, որ իր հավատքը կամ չհավատքը, պահի իր անձնական մտքերում կամ պատմի իր հարազատներին, դա այն թեման չէ, որը պետք է հրապարակել:



