Հաշվառվել է Հայաստանում առկա գյուղատնտեսական տեխնիկանPanorama.am-ը գրում է.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ` Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքաշինության վերաբերյալ: Ըստ հրապարակված տվյալների` 2013թ-ին Հայաստանում հաշվառվել է 14 783 հատ տրակտոր, որից 11 656-ն է եղել սարքին վիճակում: Այսպիսով, տրակտորների սարքաշինության մակարդակը կազմել է 78.8%:

Տրակտորների զգալի մասը գտնվում են Գեղարքունիքի մարզում (2 685 հատ), իսկ ամենաքիչ տրակտորները առկա են Վայոց ձորի մարզում (550 հատ):

Հացահատիկահավաք կոմբայնների թիվը 2013թ-ին կազմել է 1355, որից 1 011-ն է գտնվում սարքին վիճակում: Հացահատիկային կոմբայներից 324-ը գտնվում են Շիրակի մարզում, 296-ը` Գեղարքունիքի, 179-ը` Արագածոտնի մարզում, 154-ը` Սյունիքի, 106-ը` Լոռու, 83-ը` Կոտայքի, 66-ը` Տավուշի, 61-ը` Արմավիրի, 35-ը` Արարատի, 34-ը` Վայոց ձորի մարզերում, 17-ը` Երևանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել