Tert.am-ը գրում է.
Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին Թուրքիայում ծպտյալ հայերի զանգվածային բացահայտումներ չեն լինի, թեև կան դրա համար նախադրյալներ:
«Թուրքական պետականության հսկողությունը շատ խիստ է, և նա իր հսկողության տակ կպահի ամեն ինչ և չի թողնի զանգվածային ընդվզումներ»,-ասաց թուրքագետը։ Խոսելով հարյուրամյակին ընդառաջ Թուրքիայում տիրող իրադարձությունների և տրամադրությունների մասին՝ նա հավելեց, թե ըստ էության, Թուրքիան մեկնարկել է իր սև քարոզչությունը Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:
«Դա ակնհայտ է իրենց բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից»,-նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/02/12/ruben-safrastyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



