Գրքերը հիմնականում ստեղծվում են, որպեսզի մարդիկ ընթերցեն դրանք, սակայն երբ բացում ես «Սենդվիչ-գիրքը», մտքովդ միայն մի բան է անցնում. «Որքա՜ն քաղցած եմ»: «Սենդվիչ-գիրքը» շատ յուրօրինակ ստեղծագործություն է: Այս ախորժաբեր գրքի էջերն ասես սենդվիչի շերտեր լինեն: Էջերից յուրաքանչյուրում պատկերված են սենդվիչի զանազան բաղադրամասեր: Գրքի հեղինակը լուսանկարիչ ու գրաֆիկական դիզայներ Պավել Պիոտրովսկին է: Նա դեռևս չի կարողացել գտնել մի հրատարակչի, ով կհամաձայնի տպագրել իր գիրքը: Այդ իսկ պատճառով Պյոտրովսկին իր վեբկայքում տեղադրել է մի գրառում, որում ասվում է. «Ես փնտրում եմ հրատարակչի: Ինչ-որ մեկը կարո՞ղ է օգնել ինձ այդ հարցում»: Դե ինչ, այս ֆոտոշարքը դիտելուց հետո գուցե հենց դուք որոշեք օգնել նրան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել