Lragir.am-ը գրում է.

Թուրքիայի կառավարությունն աշխատանքից հեռացրել է 166 դատավորների, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաընկերությանը: Որոշումը կապված է Թուրքիայում բռնկված կոռուպցիոն սկանդալի հետ:

Հեռացվել են Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում բարձր պաշտոններ զբաղեցնող դատավորներ և դատախազներ: Թուրքական Հյուրիյեթի տվյալներով, իրենց պաշտոններից զրկվել են նաև մոտ 6000 հազար ոստիկաններ, որոնք մասնակից են կոռուպցիոն գործին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել