«Կառավարությանն անվստահության հայտնելու հարցով հրավիրված նիստը մեկնարկեց». սա երևի օրվա ամենալավ լուրերից մեկն է, սա մի բառով կարելի է ասել. «Ընդդիմությունը միավորվում է»:
Բայց մի քանի տրամաբանական հարց`
Ասենք, թե դուք կարողացաք նենց անել, որ վարչապետը հրաժարական տա`
1. Ունեք արդյո՞ք վարչապետի արժանի թեկնածու
2. Արդյո՞ք, երբ գա վարչապետ առաջադրելու ժամանակը, էս միահամուռ ախպեր-քույրիկությունը մի րոպեում չի վերածվի թշնամության (դե, ըստ իրենց, Միքայել Մելքումյանը ասում ա ամենալավը ես եմ, Դաշնակները սաղ ծնված վարչապետ են, Լևոն Զուրաբյանը ծնված է վարչապետ լինելու համար, Նաիրա Զուրաբյանը վարչապետի աթոռի համար է ստեղծված):
Վերջում ինչ կցանկանամ ասել. «Հարգելիներս, ախր ինձնից լավ գիտեք, որ ձեր ուզածը միայն աթոռն ա, բայց չեք ուզում խոստովանել ու բարի փերիի դեմք եք ընդունել: Մի արեք տենց` Վարդան Սեդրակյանը վկա»:
Հ.գ. Մենակ դաշնակները կարան անվստահություն հայտնեն էն կառավարությանը, որոնց մեջ իրենք արդեն իրենց ուրույն տեղը ունեն:



