Panorama.am-ը գրում է.
Եվրոպական միությունը ցանկանում է Եգիպտոսի հետ վերսկսել ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները, որը կարող է օգնել հաջորդ մի քանի տարիներին կրկնապատկել առևտրաշրջանառությունը: Այս մասին հայտնում է Ahram Online-ը` հղում կատարելով Կահիերում ԵՄ դեսպանին:
«Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մեր առաջարկը սեղանին է մնում: Մենք 6 տարվա ընթացքում` 2004-2010 թվականներին, կրկնապատկել ենք առևտրի ծավալները: Մենք հավատում ենք, որ կարող ենք գալիք մի քանի տարիներին կրկնապատկել առևտրաշրջանառությունը, եթե շարունակենք այս բանակցությունները»,-ասել է Ջեյմս Մորանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/politics/2014/02/11/ahram-online/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



