Ն.Փաշինյան. Երբ ոչ ինքնուրույն երկիրը սկսում է խոսել ԼՂ մասին, եվրոպացիները սկսում են հարց տալ` սա Հայաստա՞նն է խոսում, թե…Panorama.am-ը գրում է.

«Եվրամիությունը Հայաստանին չի դիտարկում որպես ինքնուրույն, անկախ երկիր և դա միայն իշխանությունների մեղավորությունն է»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: 

Վերջինս, անդրադառնալով վերջին զարգացումներին,  ասաց. « Երբ ոչ ինքնուրույն երկիրը սկսում է խոսել Լեռնային Ղարաբաղի մասին, եվրոպացիները իրենք իրենց մեջ սկսում են հարց տալ` սա Հայաստա՞նն է խոսում Ղարաբաղի մասին, թե՞ Ռուսաստանը, այսինքն` երրորդ երկրի կողմից գազային կամ նավթային հարցերում ինչ-որ մեկին պատժելու մասին է խոսքը»:

«Հայաստանը ձախողել է այնպես, որ արևմուտքում Ղարաբաղի հակամարտությունը ընկալվում է ոչ որպես շարժում, ինչպես եղել է այն ժամանակ, երբ շարժումը նոր սկսվել էր»,- հայտարարեց Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել