«Ստիպել են ավելի շատ սովորել, դրա համար էլ  կրակահերթ է բացել դպրոցում». կարծիքPanorama.am-ը գրում է.

Ավելորդ հսկողությունն ու ոսկե մեդալի ձգտումն ազդել են մեկ շաբաթ առաջ դպրոցում կրակահերթ բացած մոսկվացի անչափահասի վրա,- կարծում է Մոսկվայի ՆԳՆ անչափահասների գործերով բաժանմունքի ղեկավար Միխայիլ Պավլիչուկը: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից: 

«Անձամբ իմ կարծիքով, այդ մարդու նկատմամբ չափից դուրս մեծ հսկողություն է եղել: Նրան ստիպել են ավելի շատ սովորել՝ ոսկե մեդալ ստանալու համար»,- ասել է Պավլիչուկը՝ Հանրային խորհրդի նիստի ժամանակ: 

Ուղիղ մեկ շաբաթ առաջ հրացանով և կարաբինով զինված անչափահասը մտել էր Մոսկվայի հյուսիս-արևելքում տեղակայված Օտրադնոյի թիվ 263 դպրոց, պահակին սպառնացել էր զենքով, ներխուժել  դասարան, որտեղ դաս էր ընթանում: Դեպքի վայր էին հրավիրվել ոստիկանության աշխատակիցները: Դպրոցի բոլոր սովորողներին և ուսուցիչներին հաջողվել է տարհանել: Մեկ ուսուցիչ և ոստիկան զոհվել են, իրավապահ մարմինների ևս մեկ աշխատակից վիրավորվել էր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել