Կենսաբանության մեջ կա ադապտիվ մոդիֆիկացիա հասկացությունը։ Օրինակ, երբ մարդու արյունը մեծ բարձրության վրա, մթնոլորտային ցածր ճնշման պայմաններում օդի մեջ թթվածնի պարունակության նվազման դեպքում հարստանում է հեմոգլոբինով եւ արյան կարմիր գնդիկներով։ Կամ, երբ շան բուրդը սառը կլիմայում խտանում է։ Կամ, երբ բույսը թույլ լուսավորության դեպքում ձգվում է դեպի վեր, որի շնորհիվ նրա տերեւներն ավելի շատ լույս են ստանում։ Բոլոր այդ ադապտիվ մոդիֆիկացիաները պայմանավորված են ոչ միայն դրանք հարուցող արտաքին ազդեցությամբ, այլեւ գենետիկ ծրագրով։ Ադապտիվ մոդիֆիկացիաներ գոյություն ունեն օրգանական զարգացման բոլոր աստիճաններում, սկսած ամենաստորին կենդանի արարածներից։ Օրինակ, բազմաթիվ բակտերիաների մոտ, եթե դրանք աճեցվեն ֆոսֆորից աղքատ միջավայրում, ավելանում են այդ նյութի յուրացմանը ծառայող բջջի քիմիական կառուցվածքները։
Եվ կարծես Դաշնակցությունն է իսպառ զուրկ ադապտիվ մոդիֆիկացիայի նշաններից։ Իրականությունը շուրջը վաղուց արդեն փոխվել է, բայց նրա գենետիկ ծրագիրը բացարձակապես չի արձագանքում դրան։ Հակառակ դեպքում այդ կուսակցության քաղաքական գիծը սպասարկող կայքերից մեկի «վերլուծաբանը» այս օրերին ավելի գրագետ վերլուծականներ կգրեր: Իսկ եթե դա արվում է «ղեկավարության» չիմացությամբ, ապա դա ավելի է օրինաչափ դարձնում իրողությունը: Երկու դեպքում էլ իրավիճակը ընկեր դաշնակների օգտին չի խոսում, որովհետև ով-ով, բայց դաշնակցական ընկերները պետք է որ արտաքին քաղաքական խնդիրներում ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեն, այլապես Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում դեսպան նշանակվելը մի տեսակ սիրուն չի ստացվում: Սիրուն չի ստացվում այն պատճառով, որ Սփյուռքի խնդիրներով մտահոգ արտասահմանում գտնվող մեր հայրենակիցների դարդուցավով իբր մտահոգ դաշնակցությունը իր ծիրում աշխատող լրատվամիջոցով բոլորովին այլ խնդիրներ է լուծում: Ի՞նչ խնդիր: Ինչպես միշտ` քաղաքական: Քաղաքական մրցակցին «խփելը»` անկախ նրանից նա լավ բան է արել, թե ոչ` բնորոշ է Դաշնակցությանը, սակայն իրերն ու իրադարձություններն այսքան պարզունակ մատուցել հասարակությանը, հրապարակավ ի ցույց դնել ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքական անգրագիտություն, արդեն ողբերգություն է:
Ինչևէ, երկու կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք: Նախ, այո Արթուր Բաղդասարյանի` ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևին ուղղված նամակը ինչպես սպասելի էր, համազգային հնչեղություն է ստացել, մեկ պարզ պատճառով. խնդիրը վերաբերում է տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին:
Նամակի ու նրա բովանդակության մասին այս օրերին շատ է խոսվել ու առաջիկայում էլ բազմաթիվ քննարկումներ կլինեն: Դեռ էլի առիթներ կլինեն խոսելու այդ թեմայով, այդ պատճառով հիմա դիտարկենք 2 այլ հարց:
Առաջին հարց. վաղուց ի վեր անհայտություններում դեգերող վարկանիշի մասին, այն էլ ցածր, այն էլ բարձրացնելու ենթակա:
Ձևակերպենք կարճ` այնպիսի տպավորություն է, կարծես, Դաշնակցությունը խորհրդարանում ամենաշատ տեղերը կորցրած կուսակցությունը չէ (հիշեցնենք, որ ՀՅԴ-ն այս խորհրդարանում ունի 5 պատգամավոր` նախկին 16-ի փոխարեն): Իրականում դաշնակներն իրենց տեղը չեն գտնում: Անցյալում են քոչարյանական` ՀՅԴ-ի համար այդքան երանելի տարիները:
Երկրորդ. չհաջողված բլեֆի մասին: Կրկին կարճ` Օսկար Ուայլդն ասում էր. «Երևակայությունը տրված է մարդուն` որպես փոխհատուցում իր չունեցածի, հումորի զգացումը` որպես սփոփանք իր ունեցածի.:
Ինչ եք կարծում` արդյո՞ք գոյություն ունի ուղեղը ջրիկացնելու հոգեներգործուն զենք: Վստահաբար պետք է ասել, այո, ահա դա, խնդրեմ….
Չե՞ք հավատում, հարցրեք դաշնակցական կարկառուն ընկերներին: Ասենք ընկեր Վահանին, ով հիմա Գերմանյայում դեսպան է աշխատում, հաճախ նախագահական այցելող և այնտեղ «ֆռֆռացող» ընկեր Հրանտին: Չէ, չէ ուրիշ բան մի մտածեք, նրանք ընդդիմադիր են, երբեք իշխանություն չեն եղել, հիմա էլ բացարձակ կապ չունեն իշխանությունների հետ, բայց սա քաղաքականություն է և անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ: Կարճ ասած` ԲԼԵՖ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=252882604889245&id=100005025218444¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել