1in.am-ը գրում է.

Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Թայլանդի թագավորության դեսպան Իթթի Դիթբանյոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Իթթի Դիթբանյոնգն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Դիթբանյոնգը վստահեցրել է, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել