Մեր փոքրիկ Հայաստանի համար ամենակարևորն այն է, որ փոխվի հասարակության գիտակցությունը: 
Պետք է բոլորը /գոնե` մեծամասնությունը/ հասկանան, որ իրենք իրավատեր են, և պետք է պահանջեն, որ իրենց իրավունքները հարգվեն...
Սա հասկանում են նաև պետական աթոռները գրաված անհայրենասեր սրիկաներն անգամ...
օրինակ, ՀՀ ախք արթուր բաղդասարյանը..
.-Սա իր վերջին պաշտոնը ձեռք բերելուց հետո, իմ կարծիքով, հեռուստատեսությամբ այնքան էլ հաճախ չէր երևում. Եթե չասենք, որ բացարձակ չէր երևում: Այսօր ինչ-որ ալիքով տեսա, շատ անհանգիստ էր երևում: 
Խոսքից հասկացա, որ շատ անհանգստացել է ՌԴ միգրացիոն օրենքների խստացումից...
Բա իհարկե, -չէ որ` դրա հետևանքով հայերը մասսայաբար կվերադառնան Հայրենիք...
Այն, որ մասսայական արտագաղթ է, այդ կապակցությամբ, կամ դրա պատճառների մասին, մեկ բառ անգամ չեմ լսել դրա բերանից: 
ԴԱ ԻՐԵՆ ՉԷՐ ՀուԶՈւՄ...
-Իսկ որ գնացողները կարող է հանկարծ վերադառնաաան, դա իրեն խիստ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈւՄ է....
Այ դա իրեն ու իրենց բոլորվին էլ ձեռնտու չի...
Չէ որ վերադարձող քաղաքացիներն արդեն քաղաքացիական գիտակցության որոշ նշույլներ գոնե ձեռք բերած կլինեն: 
Վերջիվերջո, երբ մարդն առնչվում է օրենքների հետ, ինչքան էլ իներտ ու անտարբեր լիներ նախկինում, կամաց-կամաց սկսում է ուղեղն աշխատացնել...
Այ սա ձեռնտու չի ղեկավարներին: Մեկ էլ տեսար`-եկողները կսկսեն իրենցից աշխատանք պահանջել, հետո` մեկ էլ տեսար` հաշվետվություն էլ պահանջեն, թե ինչ են անում իրենց հարկերի հաշվին աշխատավարձ ու աշխարհը ֆռֆռալու ճոխ հնարավորություն ստացող անասունները....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել