Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
12. Լապտերների փառատոն, Թայվան
Այս փառատոնի ընթացքում Թայվանի երկինքն էլ ավելի է լուսավորվում՝ վառված հազարավոր լապտերների շնորհիվ: Սկզբնական շրջանում փառատոնը նշվում էր չար ոգիներին ու հիվանդությունները Թայվանից վանելու համար: Փառատոնի ժամանակ մարդիկ լապտերներ էին երկինք արձակում՝ մյուսներին տեղեկացնելու համար, որ իրենք ապահովության մեջ են: Այս լապտերները զարդարված են մաղթանքներով և նկարներով: Փառատոնի մասնակիցները միաժամանակ են երկինք արձակում իրենց լապտերները, և երկինքը ողողվում է սքանչելի լույսերով:
13.Լա Տոմատինա - Իսպանիա
Օկտոբերֆեստը գարեջրի փառատոն է, որն ամեն տարի անցկացվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Այս 16-օրյա փառատոնը սկսվում է սեպտեմբերի վերջին և տևում է 16 օր: Ամեն տարի այս միջոցառմանը մասնակցում է 6 մլն. մարդ: Մասնակիցներից շատերը աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներ են: Փառատոնի մեխը գարեջուրն է: Գարեջուր, գարեջուր և միայն գարեջուր: Իսկ երբ գարեջուրը մատուցում են գեղեցիկ մատուցողուհիները, տոնը կրկնակի ուրախ է դառնում:
15. Ամանորի նախօրե - Ավստրալիա
Ամանորի նախօրեն ամենամյա միջոցառում է, որն ամեն տարի նշվում է Սիդնեյում: Տոնակատարությունները հատկապես բուռն են ընթանում Հարբոր-Բրիջում: Փառատոնն ուղեկցվում է հրավառություններով: Ժամը 21.00-ին մեկնարկում է Ընտանեկան հրավառությունը, իսկ մի քանի ժամ անց Կեսգիշերի հրավառությունը:
16. Սոնգկրան- Թաիլանդ
Ամանորը Թաիլանդի ամենաթեժ տոներից է: Մարդիկ նշում են այս տոնը՝ իրար վրա ջուր ցանելով: Նրանք օգտագործում են ջրի ատրճանակներ, դույլեր, մի խոսքով, այն ամենն, ինչ իրենց ձեռքի տակ կընկնի: Երբեմն նրանք ջրի մեջ ավելացնում են կավիճ և մենթոլ և այս եղանակով մածուկ պատրաստում: Նրանք հավատում են, որ այդ մածուկը դիմացինի դեմքի վրա քսելով՝ նպաստում են, որպեսզի նա բախտավոր լինի: Տոնակատարության ժամանակ կարելի է տեսնել նաև փղերի, որոնք ջուր են ցպնում մարդկանց վրա:
17. Սուրբ Պատրիկի օր- Իռլանդիա
Սուրբ Պատրիկի օրը մշակութային և կրոնական տոն է, որը նշվում է մարտի 17-ին: Տոնն անվանվել է Իռլանդիայի ամենահայտնի սրբի՝ Սուրբ Պատրիկի պատվին: Այս տոնով նշվում է քրիստոնեության տարածումը Իռլանդիայում: Տոնի շրջանակներում բազմամարդ շքերթ է անցկացվում: Փառատոնի մասնակիցները կրում են եռատերևներով զարդարված կանաչ հագուստ: Իռլանդիայի քրիստոնյա բնակչությունն այդ օրն այցելում է եկեղեցի:
18. Շքերթ «Գեյերի պարծանք»- Ամստերդամ
19. Ալբուկերկեի օդապարիկների միջազգային ֆիեստա- ԱՄՆ
Ալբուկերկեի օդապարիկների միջազգային ֆիեստան ամենամյա փառատոն է, որը տեղի է ունենում հոկտեմբեր ամսվա սկզբին: Փառատոնը տևում է 9 օր: Փառատոնի ընթացքում մոտ 750 օդապարիկ է օգտագործվում: Այն աշխարհի ամենահայտնի օդապարիկային միջոցառումն է: Հենց որ օդապարիկները երկինք են արձակվում, դրանք երկինքը զարդարում են վառ գույներով: Պարզապես անհնար է աչք կտրել այս սքանչելի տեսարանից:
20. Լիալուսնի փառատոն- Թաիլանդ
21. Գլաստոնբերի- Անգլիա
Այս փառատոնն անցկացվում է Անգլիայի Գլաստոնբերի քաղաքում: Քաղաքը հայտնի է իր երաժշտությամբ, պարերով, թատրոնով, կաբարեներով և այլն: Փառատոնին երաժշտական կատարումներով հանդես են գալիս հայտնի ու անհայտ փոփ ու ռոք երաժիշտներն ու երգիչները: Գլաստոնբերին անցկացվում է բացօթյա տարածքում և տևում է 3-4 օր: Մասնակիցները այդ ժամանակամիջոցում գիշերում են վրաններում և քարավաններում: Փառատոնի մասնակիցների թիվը հասնում է մինչև 175.000-ի:
22. Նարինջների ճակատամարտ, Իտալիա




