Ամիս առաջ տեղեկատվություն է տարածվում, որ Ստամբուլում 2014թ. փետրվարի 19-22ը միջազգային երիտասարդական ֆորում է կազմակերպվում՝ եվրոպական ֆոնդերի հաշվին, որն ուղղված է լինելու տարածաշրջանում խաղաղության ստեղծմանը, կառուցմանն ու զարգացմանը, որտեղ պետք է մասնակցեին հիմնականում սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի երիտասարդները` Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Մոլդովայից, Հայաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Հունաստանից, Ալբանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից ու Սերբիայից: Ծրագրի հիմնական «նպատակն է» ցույց տալ վերը նշված երկրներում տիրող իրավիճակը ու խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումներ իրականացնել ֆորումին ներկա երիտասարդների ուժերով: Հայ մասնակիցները ամիս առաջ մասնակցության հայտ են ներկայացնում և պատասխան են ստանում կազմակերպիչների կողմից, որ իրենց մասնակցությունը հաստավում է ֆորումին, որից հետո մեր հայ մասնակիցը, ով հիմա Հրանտ Դինքի հիմնադրամում կամավոր է, պատրաստվում էր մասնակցել միջոցառմանը, երեկ նամակ է ստանում, որ իրենց` հայ մասնակիցների, մասնակցությունը կանխվում է, քանի որ այնտեղ հիմնական միջոցառումներն ուղղված են լինելու «հայ զինվորների կողմից մասսայաբար Խոջալույում կոտրորվածների հիշատակը հարգելուն, ինչպես նաև ադրբեջանական կողմը` հանդիսանալով կազմակերպիչն այս ծրագրի, իր գործողություններն ուղղելու է այս դեպքերի մասսայական իրազեկմանը և վերը նշված դեպքերի ճանաչմանն ուղղված գործողություններին` Թուրքական կողմի աջակցությամբ»: Հայ մասնակցին ուղղված նամակի վերջում էլ հավելված է՝ հաշվի առնելով այս ամենը, մենք չենք ցանկանում և հրաժարվում ենք ձեզ որպես մասնակից ընդունելուց, քանի որ չենք երաշխավորում ձեր անվտանգությունն ու պաշտպանվածությունը…: 
Էս հլը մի կողմ…հիմա ստեղ հարցա առաջանում, իսկ «ովքե՞ր» են ներկայացնելու Հայաստանն ու «ինչպե՞ս»..., պարզ է, որ ծրագրի ֆինանսները ստացել են, քանի որ Հայաստանի մասնակցությունն էլ է ներկայացված եղել ու մի ձև պետքա ինչ-որ մասնակիցներով լրացնեն Հայաստանի անունից ներկայանալու համար, որ ինչ-որ բաներ ներկայացնեն ….որպեսզի էդ եվրոպական ֆոնդերին ապացուցեն, որ ծրագրին տրված գումարները իրենց նպատակին են ծառայել, ուղղված վերը նշված «խաղաղության կառուցմանը»…
Պարզ է դառնում, որ Թուրքիան հենց այն երկիրն է, որտեղ նմանատիպ միջոցառումներ իրականացնելը «ճիշտ տեղն է», ու ցեղասպանության 100-ամյա տարելիցի դեմ ուղղված նմանատիպ միջոցառումները «ճիշտ տեղին են» ադրբեջանական հերթական սուտ ու հիստերիկ ակցիաների միջոցով ներկայացնելու համար:
Հ.Գ Երեկ նամակ ստացա թուրք ծանոթից, ով աշխատում է Թուրքիայի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունում, որ իրեն հրավիրել են մասնակցել այս ֆորումին, քանի որ տեղեր են ազատվել, պատճառն էլ այն է, որ հայ մասնակիցները հրաժարվել են մասնակցությունից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել