Հիշո՞ւմ եք չարաբաստիկ Սերգեյ Գլազևին։
Անշուշտ, դա այն նույն մարդն է՝ Վլադիմիր Պուտինի խորհրդականը, ով իրեն իրավունք էր վերապահում շանտաժի ենթարկել եվրաինտեգրացիայի կուրսն որդեգրած Հայաստանի իշխանությանը, հետո էլ՝ «հայրական» խորհուրդներ տալ մեր երկրի եվրասիականցված իշխանությանը։
Հիմա սույն պարոնի համար բացվել է ուկրաինական «ճակատը». նա հարցազրույց է տվել՝ ոչ ավել, ոչ պակաս, ասելով, թե ԱՄՆ–ն շաբաթական քսան միլիոն եվրո է հատկացնում ուկրաինական ընդդիմությանը՝ նույնիսկ զինելով նրան։
Ակնհայտորեն՝ Գլազևը ճանապարհ է հարթում ռուսական միջամտության համար ու փորձում է լեգիտիմացնել Յանուկովիչի կողմից ուժի հնարավոր կիրառումը։ Այդ մասին Պուտինի խորհրդականը խոսում է բացահայտ՝ Коммерсант–ի ուկրաինական հրատարակությանը տված հարցազրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել