Kinoashkharh.am-ը գրում է.
Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի ամենամյա «Սպիտակ փիղ» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց ռեժիսոր Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը խմելու տվեց գլոբուսը» ֆիլմը: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ երեքշաբթի` փետրվարի 4-ին: «Շնորհակալություն բոլորին, կեցցե արտ-մեյնսթրիմը»,- ստանալով մրցանակը` ասաց Վելեդինսկին:
Քննադատները լավագույն ռեժիսորական աշխատանք համարեցին Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձը», լավագույն վավերագրական ֆիլմ` Ալինա Ռուդնիցկայի «Արյունը», լավագույն անիմացիոն ֆիլմ` Միխայիլ Ալդաշինի «Անմահը» և լավագույն դեբյուտ` Սերգեյ Տարամաևի և Լյուբով Լվովայի «Ձմեռային ճանապարհը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել