Ռուս կինոքննադատներն արել են իրենց ընտրությունը


13:37 , 6 փետրվար, 2014

Kinoashkharh.am-ը գրում է.

Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի ամենամյա «Սպիտակ փիղ» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց ռեժիսոր Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը խմելու տվեց գլոբուսը» ֆիլմը: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ երեքշաբթի` փետրվարի  4-ին: «Շնորհակալություն բոլորին, կեցցե արտ-մեյնսթրիմը»,- ստանալով մրցանակը` ասաց Վելեդինսկին:

984948915

Քննադատները լավագույն ռեժիսորական աշխատանք համարեցին Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձը», լավագույն վավերագրական ֆիլմ` Ալինա Ռուդնիցկայի «Արյունը», լավագույն անիմացիոն ֆիլմ` Միխայիլ Ալդաշինի «Անմահը» և լավագույն դեբյուտ` Սերգեյ Տարամաևի և Լյուբով Լվովայի «Ձմեռային ճանապարհը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ